Փաշինյանի փիլիսոփայության շարունակություն կլինի՝ այդ ինչ խաչ է վզիդ, հանի, այդպես ավելի հեշտ է լինելու ապրելդ. Մամիջանյան
«Օրերս Նիկոլ Փաշինյանը մի հարցազրույց էր տվել, որի վերաբեյալ բուռն քննարկում ծավալվեց՝ լեգիտիմ նպատակ, կարմիր շոր, ցլեր։ Եկեք շարունակենք Փաշինյանի փիլիսոփայությունն ու տրամաբանությունը»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Այնուհետև նա շարունակեց. «Մի օր էլ մեզ կասեն՝ ինչո՞ւ եք խրոխտ կանգնել ձեր հողում, կզեք, կզեք ու կզած ապրեք, տեսնում եք թրեր ու զենքներ են թռչում։ Այդպես ավելի հեշտ է։
Հետո կասեն այդ ի՞նչ զենք է կողքիդ ամրացված պաշտպանվելու համար։ Հանի։ Առհասարակ այդ գոտին էլ հանի, որ երբևէ զենք չկարողանաս կրես ինքդ քեզ պաշտպանելու համար
Հետո էլ ասելու են՝ այդ ի՞նչ խաչ է վզիդ, հանի, հանի, այդպես ավելի հեշտ է լինելու ապրելդ։
Հետո էլ ասելու են՝ դու մի հիշի, որ պատմություն ունես, հզոր ես եղել, թագավորական հաստություններ ես ունեցել։ Մոռացիր։ Դրանք քեզ պետք չեն։ Այդպես ավելի հեշտ կապրես։
Հետո մի պահ էլ կասեն՝ այդ ի՞նչ լեզվով ես խոսում։ Պարզ չի՞, որ ուրիշ լեզվով խոսես, ավելի հեշտ ես ապրելու։ Թարգիր էլի։
Հետո էլ ասելու են՝ ինչո՞ւ ես երեխայիդ մայրիկիդ, հայրիկիդ անունով անվանակոչում, անունը դիր Զեյնաբ, Էլչին, տենց ավելի հեշտ կապերն։
Հետո էլ կասեն՝ ինչո՞ւ երբ տեսնում եք անառակությունը, երեխայի աչքերը փակում եք, բաց, բաց թող անառակությունները տեսնի, սովորի։
Հետո ինչ որ պահի կասեն՝ այդ կարմիր շորերը հանեցեիր, լավ է, բայց մի հատ էլ կարմիր ֆես դիր գլխիդ, այդպես ավելի հեշտ կապրես։
Հետո էլ ասելու են՝ լսիր, մինչև ձեզ գնդակահարում ենք, հոգիներս դուրս է գալիս, մի հատ պրիցելի նշան ճակատիդ տատուիրովկա արա, վզդի էլ մի գիծ, որ յաթաղանով գլուխդ կտրելուց, ավելի հեշտ լինի։
Սա է Փաշինյանի փիլիսոփայության շարունակությունը։ Շատ պարզ ու հստակ։
Ինչ էր ասում՝ պետական ազգ, պետական ժողովուրդ։ Իմ ժողովուրը երկու պետություն է ունեցել մինչև ձեր գալը։ Մեր ժողովուրդը պետական ժողովուրդ է, ձերը՝ չգիտեմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները