ՄԻԵԴ-ն այսօր կհրապարակի Համզայանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կկայացնի մի շարք վճիռներ, այդ թվում՝ Համզայանն ընդդեմ Հայաստանի գործով։
ՄԻԵԴ-ից Panorama.am-ին գործի վերաբերյալ մանրամասներ հայտնեցին. դիմումատուն՝ Մարինա Համզայանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1980 թվականին և բնակվում է Երևանում։
Գործը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից նշանակված վարչական տույժի վիճարկմանը։ Եհովայի վկա դիմումատուի նկատմամաբ նշանակվել է տույժ, քանի որ նա մեկ այլ անձի տանը նրա հետ կրոնական զրույց է ունեցել։
Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ (մտքի, խղճի և կրոնի ազատություն) և 14-րդ (խտրականության արգելում) հոդվածները՝ դիմումատուն բողոքել է, որ կրոնական տեքստի խաղաղ քննարկման համար վարչական տույժի ենթարկվելը անօրինական և անհամաչափ է, բացի այդ միջամտություն է կրոնի ազատության իրավունքին:
Նա պնդում է, որ իշխանությունների կողմից իր նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին