Մելիքյանը՝ Արշակյանին. Հիշեցնում ես էն սև անեկդոտը
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել է ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Արշակյանի հայտարարությանը.
«քպ-ական փոխխոսնակ Հակոբ Արշակյանն իր էջում երկար-բարակ ճամարտակել է՝ փորձելով պատասխանել Հանրային ռադիոյի տնօրենի երեկվա «կարմիր» հոդվածին։
Ամփոփումը հետևյալն է՝ Հակոբը փորձում է հիմնավորել, թե մենք ինչու պետք է «սպիտակ դրոշ» բարձրացնենք ու հանձնվենք։
Այդ գրվածքն ինքնին նողկալի է՝ սկզբից մինչև վերջ։ Բայց ամենանողկալին թերևս այն կտորն է, որում նա մեզ կոչ է անում «անուրջների» հետևից չգնալ։
Ա՛յ սրիկա, 6 տարի առաջ Արցախը ծաղկուն պետություն էր։ Իրական էր։ Մերն էր։ Դու՛ք այն դարձրեցիք անուրջ։ Էդքանից հետո՝ ո՞նցա լեզուդ պտտվում խոսել «անուրջներից» հրաժարվելու մասին։ Հիշեցնում ես էն սև անեկդոտը, որ ծնողներին սպանելու համար դատվող մեղադրյալը դատարանին խնդրում է իրեն մեղմ պատժել, որովհետև երկկողմանի ծնողազուրկ է»։
Հարակից հրապարակումներ`
- Խաղ է ժամանակ շահելո՞ւ. Հակոբ Արշակյանն արձագանքել է Խումարյանի հայտարարությանը
- Իսկ հիմա լավ կլինի, որ բոլորս համախմբվենք Հանրային ռադիոյի շուրջ․ Իշխանյան
- Ակնհայտ է՝ նրա մոտ «դանակը ոսկորին է հասել»․ Մելիքյանը՝ Հանրային ռադիոյի տնօրենի մասին
- Հանրային ռադիոյի տնօրեն. Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան