Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 131-ի
Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 131-ի: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասիմ հայտնել են արդարադատության նախարարության բժշկական բաժնից։
Մինչ այդ հայտնի էր դարձել 122 մահվան դեպքի մասին։
«Երկուշաբթի ժամը 12:00-ի դրությամբ մահացել է 131 մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ճանաչվել է 35 մարդու դի, ութը հանձնվել է հարազատներին։
Չիլիի Վալպարաիսո շրջանում սաստիկ անտառային հրդեհներ են մոլեգնում։ Երկրի նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել է տարածաշրջանում արտակարգ դրություն մտցնելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հրդեհները մարող ուղղաթիռն ընկել է ջրամբարը
- Հունաստանում անտառային հրդեհների վայրում մոխրացած դիեր են հայտնաբերվել
- Անտառային հրդեհների պատճառով Թուրքիայի մի շարք գյուղեր տարհանվել են