Սուրեն Գրիգորյան. Այո՛, տրանսպորտը թանկանալու է
«Ես ե՞րբ խուսափեցի, ասեցի, այո՛, տրանսպորտը թանկանալու է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Նրա խոսքով, սակայն չի թանկանալու այն չափով, ինչքան նշվում է։
«Պարզ բան է, ժողովուրդ ջան, հայտարարել են, ասել են, դառնալու է 260 դրամ, ասել ենք՝ սուտ է։ Նորից ասում ենք՝ սուտ է»,-ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինքն ու այլ ՔՊ-ականներ տարիներ առաջ մասնակցում էին տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաներին, մինչդեռ այսօր հենց իրենք են թանկացնում, Գրիգորյանն ասաց՝ մեծ տարբերություն կա 2013-ին եղած ու այսօր գործող տրանսպորտի մեջ, դրանք շարժակազմերի առումով շատ տարբեր են։
«Բայց դա չի նշանակում, որ մեր պատկերացրած իդեալական համակարգն է։ Իմ պահանջն այդ օրվա քաղաքային իշխանություններից այն էր, որ գազելների դեպքում ի՞նչն եք թանկացնում։ Ասում էին՝ թանկացնենք, որ լավ տրանսպորտ բերենք։ Մենք էլ ասում էինք, չէ, բերեք, հետո նոր թանկացրեք։ Հիմա գազելները էլ չկան, դրանք երկու իրավիճակ են, որ շատ տարբեր են»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պիպոյանը՝ տրանսպորտի թանկացման նախագծի մասին. Այնպիսի փնթի իրավիճակ է, որ բովանդակային հարցեր քննարկելը տեղին չէ
- Բարձր գների մասին «շուխուր» դրեք, որ 50-100% թանկացումը չերևա ․ Պիպոյանը՝ տրանսպորտի թանկացման մասին
- ՔՊ-ական ավագանու անդամը հերքում է տրանսպորտի 260 դրամով թանկացման լուրը
- Երևանում տրանսպորտը կթանկանա դառնալով 260 դրամ. Փաշինյանի թիմը նոր նախագիծ է բերել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան