Ֆանտաստիկ է, «Հայաստան» անունը ապազգային է. Վահագն Ալեքսանյան
«Այն, ինչ տեղի է ունենում հանրային դաշտում, ուղղակի լակմուսի թուղթ է»,- Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Հայոց պատմություն» առարկան «Հայոց պատմություն» անունով փոխելու քննարկումներին։
Նրա կարծիքով, Հայաստանում մի շարք քաղաքական, կիսաքաղաքական շրջանակներում պայքարում են Հայաստանի պատմությունը Հայաստանի պատմություն անունով ներկայացնելու դեմ։
«Սա ինչով է պայմանավորված. ասում են՝ առարկան վերանվանելը «Հայաստանի պատմություն», ապազգային է։ Ֆանտաստիկ է ուղղակի, ժողովուրդ ջան։ Հայաստան անունը ապազգային է։ Սա գիտեք ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ իրենց պատկերացրած ազգայինը ուղիղ հակասության մեջ է Հայաստանի Հանրապետության հետ ու սա լավագույն ցուցիչն է նրա, որ այս մարդիկ ուղղակի պայքարում են ՀՀ դեմ, պայքարում են նրա դեմ, որ Հայաստանը լինի պետություն, նրանց պետք է, որպեսզի հայերը լինեն ազգ, չլինեն ժողովուրդ, նրանց պետք է, որ այդ ազգը լինի ինչ-որ մի միավորի կազմում, կապ չունի որ միավորն է, կարևոր է, որ չլինի անկախ պետություն, որովհետև անկախ պետության մեջ իրենք անելիք չունեն, որովետև անկախ պետության մեջ հայապահպանման համար փողեր ստանալ պետք չի։
ՀՀ դեմ այս արշավը, կարծում եմ, շատ լավ ցուցիչ է, և պնդում եմ, որ այդ առարկայի անվանման դեմ պայքարն ունի խորքային շատ կարևոր նպատակ՝ պայքարել ՀՀ դեմ։ Մենք շատ լավ գիտենք, թե այդ քամիները որտեղից են փչում, բայց Հայաստանը ինքնիշխան է, հարվերժ է ու այս ուղերձը կարող եք ուղղել աշխարհագրական բոլոր ուղղություններով՝ արևելք, արևմուտք, հարավ ու հյուսիս»,- ասավ Ալեքսանյանը։
Նա նաև անդրարդարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին՝ նշելով. «Ձեզանից լավ կապիտուլյա՞նտ։ Արցախում վերցրեցիք իշխանությունը և ընդամենը երկու շաբաթ անց ամբողջությամբ դատարակվեց, մի մարդ չմնաց։ Ասում եք՝ հանդուրժում եք, Հայաստանը լցվել է թուրքերով։ Բա Արծվաշե՞նը։ Քանի՞ տարի է ձեր իշխանության օրոք լցված եղել թուրքերով։ Բա ի՞նչ եք արել Արծվաշենի համար, ինչո՞ւ հետ չեք բերել ՀՀ սուվերեն տարածքը։
Դուք պայքարում եք Հայաստանի Հանրապետության դեմ, դուք Հայաստանի դեմ պայքարում եք օտար պատվերով, այդ օտար պատվերի հետքերը տանում են այնտեղ, որտեղ տանում են »։
Հարակից հրապարակումներ`
- 150-200 քկմ թուրքերը բուն են դրել ՀՀ տարածքում և իշխանությունները ոչ մի բան չեն անում թուրքերին քշելու համար. Խաչատրյան
- Հայաստանի հարկատուները գումար են վճարում դատախազներին, որպեսզի այսպիսի աբսուրդով զբաղվեն. Լևոն Քոչարյան
- Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և ՀՀ դպրոցներում պետք է անցեն Հայաստանի պատմությունը. Նախարար
- «Ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի». ԵՊՀ հայոց պատմության ամբիոնը՝ «Հայոց պատմություն» առարկան անվանափոխելու մասին
- Հայոց պատմություն եզրը խնդրահարույց է եղել միշտ, բայց ոչ քաղաքական կոնտեքստում, hիմա իշխանությունը փորձում է դրան տալ քաղաքական կոնտեքստ. Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան