Տղայական վեճ. Ի՞նչ է կատարվել Չեխովի դպրոցում
Ոստիկանությունն այսօր հիվանդանոցից հաղորդում էր ստացել, որ գլխի վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 13-ամյա պատանի, որը սովորում է Չեխովի անվան դպրոցում։
Քաղաքապետարանից Panorama.am-ին հայտնեցին, որ 8-րդ դասարանի երկու աշակերտ վիճել են, վիճաբանության ժամանակ նրանցից մեկը հրել է, ինչի հետևանքով մյուսի գլուխը կպել է պատին։ Դպրոցից ապահովության համար շտապ օգնություն են կանչել, ծառայությունն էլ սահմանված կարգով տեղյակ է պահել ոստիկանությանը։
«Ոչ մի լուրջ բան չկա, կար չեն դրել։ Ոստիկանություն որևէ բողոք չի ներկայացվել, բացատրական աշխատանք է տարվել նրանց հետ։ Հիմա նրանք երկուսն էլ տանն են, տղայական, պատանեկան վիճաբանություն է եղել»,-հայտնեցին քաղաքապետարանից։