Վաղը Երևանի ավագանու նիստում կգումարվի՝ ավագանու 5 անդամի լիազորությունները դադարեցնելու մասին
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ փետրվարի 7-ին` ժամը 10.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ:
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2024 թվականի փետրվարի 2-ի թիվ 394-Ա որոշմամբ.
2024 թվականի փետրվարի 7-ին` ժամը 10.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ․
1. Նարինե Հայրապետյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
2. Հայկ Մարությանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
3.Սոննա Աղեկյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
4. Գևորգ Ստեփանյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
5.Զարուհի Փոստանջյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
6.Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
7.Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 44-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
8. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»: