Առուշ Առուշանյանի անունով ֆեյսբուքում կեղծ էջ է բացվել
«Առուշ Առուշանյան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի հետևորդներ, գործընկերներ, լրագրողներ, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի անունով ֆեյսբուքում կեղծ էջ է բացվել, որի հետ Առուշանյանը որևէ առնչություն չունի։
Բազմաթիվ նամակներ ենք ստանում, որ ֆեյք էջի հետևում կանգնած անձը (անձինք) ընկերության հայտեր և հաղորդագրություններ են ուղարկում Առուշանյանին ծանոթ և անծանոթ մարդկանց, լրագրողների։
Հորդորում ենք չտրվել սադրանքներին, չընդունել կեղծ էջից (էջերից) ուղարկած հայտերը, արգելափակել, իսկ ֆեյք օգտատերերին կոչ ենք անում հետ կանգնել մանր ու նենգ քայլերից, սադրիչ գործողություններից»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հաջորդը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է
- Հոր սպանությունից, դատարանում հորեղբոր մահից հետո ուսուցչուհին սպառնալիքներ է ստանում Առուշ Առուշանյանի ու Գորիսի դատախազի ընկերոջից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան