Ավինյան. Մեր սպասածից մի փոքր էլ ավել բեռնաթափում տեղի է ունեցել
«Ես կարող եմ ասել, որ մեր սպասածից մի փոքր էլ ավել բեռնաթափումը տեղի է ունեցել»,-Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ առաջիկայում՝ գարնանն արդյունքներն ավելի տեսանելի կլինեն։
«Մենք կիմանանք, թե ինչ արդյունք է ունեցել այդ նախագիծը։ Կիրակի օրերը կարմիր գծերն անվճար դարձնելու նախագիծն իրապես ընդունելի է, քանի որ մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ այս որոշումները հավելյալ գումարների հավաքագրման համար չեն արվում, իրականում հետապնդում են քաղաքը բեռնաթափելու նպատակ։ Կիրակի օրերը նման խնդիր որպես այդպիսին չկա»,-ասաց Ավինյանը՝ խոսելով կարմիր գծերի թանկացման որոշման արդյունքների մասին։
Հիշեցնենք, որ ընթացող նիստի օրակարգում ընդգրկված է Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցը։
Այն նախատեսում է Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կիրակի օրերին կայանման համար կիրառվում է արտոնություն 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից: Նախագիծը ներկայացրեց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահե Ավագյանը։
Նախագիծը քվեարկության արդյունքում ընդունվեց։ Ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։
Հարակից հրապարակումներ`
- «Կարմիր գծեր»-ի տարեկան վճարը 160․000 դրամ դարձնելով՝ մայրաքաղաքը ոչ միայն չի բեռնաթափվում, այլ առաջանում են նորանոր խնդիրներ․ Դանիելյան
- Չեմ վճարելու կարմիր գծերի տարեկան գումարը, ինձ կանգնած ժամերի համար վճարելն է ձեռնտու.Երևանի կենտրոնի բնակիչ
- Կարմիր գծերի մասին160 հազար դրամների որոշումը կոնկրետ «Հանրային ձայն»-ն է անցկացրել.Հայկ Մարության
- Թալանի նոր մեթոդ է. Քաղաքացիները՝ կայանման վճարի թանկացման մասին
- Տարեկան 160 հազար դրամ Երևանի կենտրոնում ավտոմեքենա կայանելու համար․ Երևանի ավագանու որոշման նախագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան