Քաղաքացիները պահանջում են՝ Գագիկ Գինոսյանի հուղարկավորությունը կազմակերպել Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից
Ֆեյսբուքում նախաձեռնություն է սկսվել, որով ՀՀ կառավարությունից պահանջում են, որ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը կազմակերպեն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Օգտատեր Կարինե Փանոսյանը գրում է․
«Կառավարություն կոչվող մարմինը մերժել է՝ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ հուղարկավորությունն Օպերայից կազմակերպելու միտքը։
Ռաբիս, քոսոտ երգիչներին օպերայից ճամփեցիք, ազգի ՄԵԾԻՆ չի կարելի՞։
ՀՀ կառավարություն ՊԱՀԱՋՆՈՒՄ ԵՄ՝ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ հուղարկավորությունը կազմակերպել Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից։
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ, ՉԵՄ ԽՆԴՐՈՒՄ, ՊԱՐՏԱՎՈ՛Ր ԵՔ ԱԶԳԻ ՀԵՐՈՍԻՆ ՎԱՅԵԼ ՀՐԱԺԵՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ»։
Օգտատեր Տիգրան Արեգունին էլ գրում է․
«Դիմում եմ ՀՀ կառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը
Կարծում եմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ամենայն հայոց Պարապետ Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը պիտի տեղի ունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Մենք ազգովի պիտի նրան ճանապարհենք դեպի հավերժի լույսը ՀՀ-ում ավանդաբար ընդունված ամենաբարձր մակարդակի վայրից։
Եվ իհարկե նա արժանի է, որ իր մարմինը հանգչի Կոմիտասի անվան պանթեոնում ննջող մեծերի կողքին, կամ Եռաբլուրում։ Նա իր կյանքով և գործունեությամբ արժանացել է դրան։
Ովքեր կիսում են այս մոտեցումը կոչ եմ անում կիսվել այս գրառմամբ, կամ իրենց հարթակներում ևս շրջանառել այս գաղափարը»։
Հարակից հրապարակումներ`
- Ամեն բան կանենք, որ իր արածը կիսատ չմնա շարունակվի ու անմահանա. Գագիկ Գինոսյանի դուստր
- Մահացել է «Կարին» երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան