Զեյնալյան. Ես ասել եմ, որ Երևանի տրանսպորտը պետք է թանկացվի
«Ես իմ նախընտրական քարոզարշավների ժամանակ ուղղակիորեն ասել եմ, որ Երևանի տրանսպորտը պետք է թանկացվի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը։
Նա նշեց, այսօր Երևանի տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը 230 դրամ է։
«Այն թանկացումը, որը իրականացվում է, նաև ենթադրում է լրացուցիչ համավճար՝ դոտացիայի տրամադրում։ Մենք Երևանում ունենք ահռելի պրոբլեմներ՝ ջամատակարարման, ջրահեռացման, հոսանքի մատակարարման, շատ մեծ ծախսերի անհրաժեշտություն ունենք, և մեզ նման ճոխություն թույլ տալ չենք կարող։ Այն, ինչ անում եմ այստեղ, նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրել եմ»,-ասաց Զեյնալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Գրիգորյան. Այո՛, տրանսպորտը թանկանալու է
- Պիպոյանը՝ տրանսպորտի թանկացման նախագծի մասին. Այնպիսի փնթի իրավիճակ է, որ բովանդակային հարցեր քննարկելը տեղին չէ
- Բարձր գների մասին «շուխուր» դրեք, որ 50-100% թանկացումը չերևա ․ Պիպոյանը՝ տրանսպորտի թանկացման մասին
- ՔՊ-ական ավագանու անդամը հերքում է տրանսպորտի 260 դրամով թանկացման լուրը
- Երևանում տրանսպորտը կթանկանա դառնալով 260 դրամ. Փաշինյանի թիմը նոր նախագիծ է բերել