Փորձ է արվում ժողովրդին «ֆորմատ» անել, պրոթուրքական, ադրբեջանական վերսիա նստացնել. Լևոն Քոչարյան
«Հաշվի առնելով, որ այս երկու օրն իմ դեմ կարված քրեական գործը հապճեպ փորձում են, իհարկե փնթի ձևով, բայց ուղարկել դատարան, պարազապես որպեսզի տպավորություն չլինի, թե վախենում ենք, կամ ահաբեկվում ենք այդ ամեն ինչից, որոշեցի այսօր հայտարարություն անել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ շեշտելով, որ հարց տալու ցանկություն չունի, քանի որ նախկինում իր տված հարցերին անհասկանալի պատասխաններ են տրվել։
Քոչարյանը հյատնեց, որ այս իշխանության օրոք կործանվել է մի ամբողջ պետություն, դժբախտացել են հազարվոր մարդիկ, կրկնապատկվել է Եռաբլուրը և հարյուր հազարից ավել մարդ զրկվել է իր հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից, նաև՝ ինքը, քանի որ իր տատիկ, պապիկները և հորեղբայրն այնտեղ են թաղված։
«Հիմա էլ, փաստորեն, Ադրբեջանի նախագահի ուղիղ ցուցումով փորձ է արվում Սահմանադրության թեման շրջանառել։ Այն, ինչ արվում է, համակարգչային լեզվով կարելի է ասել՝ ժողովրդին «ֆորմատ» անել։ Այն խոսույթից, որը լսում ենք իշխանությունների կողմից, այնպիսի տպավորություն է, որ պրոթուրքական, ադրբեջանական վերսիան են փորձում նստացնել՝ զրկելով էն ամեն ինչից, ինչը մեզ հայ է դարձնում»,-հայտարարեց Քոչարյանը և շարունակեց. «Ոչ մի քրեական գործ, ապօրինությունները չեն կանգնեցնելու ինձ և մեզ այդ ամեն ինչի դեմ պայքարելուց, կարծում եմ, որ նախկին 5 տարիներ փորձը պետք է, որ դրա մասին խոսի»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե նախկինում կարելի էր ասել՝ ԵՄ-ն ուր, մեր տարածաշրջանն ուր, հիմա ԵՄ-ն մեր տարածաշրջանն է. Փաշինյան
- Ո՞րն է ձեր գաղափարախոսությունը, բաց քամակով ցլի դեմ դուրս գա՞լը. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
- Համասեռամոլը գալու է, ասի՝ ձեր նկարագրած զուգնընկերոջ մեջ ես չեմ մտնում, լավ եմ արել՝ ինչ արել եմ. ՔՊ-ական պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին