«Հրապարակ». Ընդդիմադիրները կասկածներ ունեն, որ «Հանրային ձայնից» նիստին մասնակցող կլինի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստ է հրավիրվելու, օրակարգում ավագանու ընդդիմադիր անդամներին՝ Հայկ Մարությանին, Զարուհի Փոստանջյանին, Գևորգ Ստեփանյանին, Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու հարցն է: Բայց ՔՊ-ն և դաշնակից «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն բավարար ձայներ, և եթե մյուս 3 ֆրակցիաներից ոչ ոք չմասնակցի նիստին, քվորում չի լինի, նիստը կտապալվի։
Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթացը» և «Մայր Հայաստանը» հայտարարել են նիստը բոյկոտելու մասին, Դոգը՝ Վարդան Ղուկասյանը, «Հանրային ձայնի» անունից է վստահեցրել, որ չեն մասնակցելու նիստին և առհասարակ` բոլոր նիստերին, կոչ անելով գնալ նոր ընտրությունների։ Բայց ընդդիմադիրները կասկածներ ունեն, որ «Հանրային ձայնից» նիստին մասնակցող կլինի։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, կերևա այսօր, բայց հնարավոր է, որ անգամ եթե այսօրվա նիստը տապալվի, որոշ ժամանակ անց այն կրկնեն և հաջողության հասնեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։