Մեր առաջնորդը հիմա դարձել է ձեր առաջնորդը. «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարը՝ Մանուկ Սուքիասյանին
«Ավագանու անդամներին մանդատից զրկելու նախաձեռնությունն ակնհայտ է, որ կրում է ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական բնույթ։ Սա աննախադեպ է»,- Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նա նշեց, որ առաջնային մանդատով օժտված ավագանու անդամին քաղաքական մեծամասնության կողմից նման սանկցիայի ենթարկելու իրողությունը մեզանում երբևէ տեղ չի ունեցել։
«Ակնհայտ է, որ գործ ունենք քաղաքական որոշման հետ, որը բխում է ստեղծված դրամատիկ իրավիճակից։ Երևանն ունի փոքրամասնության իշխանություն, Երևանի իշխանությունը ձևավորվել է կուլիսային գործարքների, ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում։ Հուսանք, կարճ ժամանակ անց դեպքերի բերումով կդառնա բացահայտ տեղեկատվություն երևանցիների համար»,- ասաց Սուքիասյանը։
Նա նշեց, որ «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված անձանց մանդատից զրկելով, ովքեր էլ որ փոխարինեն, որևէ բան չի փոխվելու, բոյկոտը եղել է քաղաքական գործիք, քանի որ դա է եղել միակ տարբերակը կանխելու երևացիներին չխոստացված որոշումների ընդունումը։
«Պարոն Իսպիրյան, այսպես գլխահակ նստել եք, սիրված երգիչ էիք, հիմա որ գալիս եք, ոչ ելույթ եք ունենում, ոչ ավագանու որոշման նախագիծ բերում, ո՞նց եք կարծում՝ դուք ավելի լավ ավագանի՞ եք, քան Սոննա Աղեկյա՞նը։ Քաղաքում սիրված երգիչ էիք, հիմա գալիս եք, այստեղ նստել եք, սուս-փուս քվեարկում եք, գնում եք, համարում եք ավագանու պարտականությունը կատարե՞լ եք։ Աղեկյան Սոննայի չափ շրջայց կատարեիք Երևանում, խնդիրներին ծանոթանայիք։ Աղեկյան Սոնայի հետ դուրս եկեք փողոց, տեսեք ձե՞զ են շատ մոտենում խնդիրների լուծման համար, թե՞ նրան։ Եկել, ինչ եք այստեղ պատրաստվում անել»։
Այնուհետև նա անդրադարձավ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարի ելույթին՝ նշելով. «Համարձակություն ունեցավ անդրադառնալ մեզ... գնացեք ձեր առաջնորդի հետ ձեր հաշիվները պարզեք»։
«Մեր առաջնորդը հիմա դարձել է ձեր առաջնորդը, ոնց հասկացանք»,- արձագանքեց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում է ավագանու 5 անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցերը։ Նրանք ենք՝ «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյան, Սոննա Աղեկյան, Գևորգ Ստեձանյան, Զորուհի Փաստանջյան և «Ազգային Առաջընթաց» խմբակցությունից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության։
Հարակից հրապարակումներ`
- «Հանրային ձայն»-ը ներկայացրեց, թե ում դեմ, ում կողմ կքվեարկեն մանդատից զրկելու համար
- Կարո՞ղ ա մտածում եք, դուք իմ գործատուն եք. Հայկ Մարության
- Հայկ Գրիգորյանը՝ ՔՊ-ին. Եթե պետք է ինչ-որ մեկը մանդատազրկվի, դա հենց դուք եք
- «Հանրային ձայնը» ապահովում է քվորում` ավագանու անդամներին մանդատից զրկելու համար
- Հայկ Մարությանն անակնկալ կերպով հայտնվեց ավագանու արտահերթ նիստին
- «Մայր Հայաստան». Երևանի ավագանիում առկա ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն նոր ընտրություններով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին