Եթե նախկինում կարելի էր ասել՝ ԵՄ-ն ուր, մեր տարածաշրջանն ուր, հիմա ԵՄ-ն մեր տարածաշրջանն է. Փաշինյան
«Մեր միջավայրը, մեր հարաբերությունները փոխվել են»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր գլոբալ աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին էր 5-6 տարի առաջ: Մեր հարաբերությունները, ըստ էության, ոչ մի սուբյեկտի հետ նախկինը չեն, փոխվել է այդ հարաբերությունների բնույթը, փոխվել է նաև մեր տարածաշրջանը»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով, մեր տարածաշրջանում շատ էական իրողություններ են փոխվել, դրանից մեկը Վրաստանի` Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալն է, որն օբյեկտիվ ազդեցություն է գործում մեր տարածաշրջանում:
«Հիմա մեր հարևան երկրներից երկուսն ունեն ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, ու եթե նախկինում կարելի էր ասել՝ ԵՄ-ն ուր, մեր տարածաշրջանն ուր, հիմա ԵՄ-ն փաստացի, ըստ էության, մեր տարածաշրջանն է, ու պետք է հարաբերվենք այս փաստի հետ։ Նաև այդ առումով շատ կարևորում են Վրաստանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին