Վատ չէի զգա, եթե ես լինեի «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու առաջարկի հեղինակը. Փաշինյան
«Ասում են՝ կառավարությունը հայրենիքը հակադրում է պետությանը։ Բացարձակապես այդպես չէ։ Կառավարությունն ընդամենն արձանագրում է այդ հասկացությունների հարաբերությունները հասկանալու, հետազոտելու, ըմբռնելու անհրաժեշտությունը»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայոց պատմութուն» առարկան «Հայաստանի պատմություն» անունով կոչելու նախաձեռնությանն ու դրա շուրջ ծավալվող քննարկումների մասին հարցին։
Նա նշեց, որ դրանք ունեն իրար հետ հարաբերություններ, այդ հարաբերությունները պարզ չեն։
«Ինչ վերաբերում է «Հայոց պատմոթյուն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելուն, այստեղ էլ իմ մեկնաբանությունը շատ պարզ է։ Հասկացություններն իրենց տակ ունեն իմաստներ։ Ասել եմ՝ այդ առաջարկի հեղինակը ես չեմ, բայց վատ չէի զգա, եթե ես լինեի։ Զարմացած եմ, թե ինչու մենք չենք նկատել դա։
«Հայոց պատմությունը» պետականության չգոյության պատմություն է պետականություն ունենալու դրվագներով, իսկ «Հայաստանի պատմությունը» պետականության պատմություն է պետականություն չունենալու դրվագներով։
Մենք ուզում ենք մեր պատմության տրամաբանությունը պետականություն չունենալու դրվագների դոմինանտությունը փոխարինել պետականություն ունենալու դրվագների դոմինանտությամբ, որն այսօր այդպես չէ»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ «Հայոց պատության» մեջ պետականությունը դրվագ է, Հայաստանը դրվագ է, «Հայաստանի պատմության» մեջ Հայաստանն առանցք է։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և ՀՀ դպրոցներում պետք է անցեն Հայաստանի պատմությունը. Նախարար
- «Ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի». ԵՊՀ հայոց պատմության ամբիոնը՝ «Հայոց պատմություն» առարկան անվանափոխելու մասին
- Հայոց պատմություն եզրը խնդրահարույց է եղել միշտ, բայց ոչ քաղաքական կոնտեքստում, hիմա իշխանությունը փորձում է դրան տալ քաղաքական կոնտեքստ. Պետրոսյան
- Երբ օգտագործում ենք Հայաստանի պատմություն եզրույթը, ապա կտրում ենք տարածաժամանակային ընկալման կապը. Բադալյան
- ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն»