Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի «Եռաբլուր»-ում ՝ հիմք ընդունելով նրա մարտական ուղին․ ՊՆ
«Պաշտպանության նախարարությունը բավարարել է Գագիկ Գինոսյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու վերաբերյալ դիմումը՝ հիմք ընդունելով նրա մարտական ուղին»,- տեղեկությունը Panorama.am-ին հաստատեցին ՊՆ-ից։
Նշենք նաև, որ ֆեյսբուքում նախաձեռնություն է սկսվել, որով ՀՀ կառավարությունից պահանջում են, որ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը կազմակերպեն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Երեկ տեղեկացրել ենք, որ կյանքից հեռացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները պահանջում են՝ Գագիկ Գինոսյանի հուղարկավորությունը կազմակերպել Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից
- Ամեն բան կանենք, որ իր արածը կիսատ չմնա շարունակվի ու անմահանա. Գագիկ Գինոսյանի դուստր
- Մահացել է «Կարին» երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին