Հայտնի է դարձել Վոտկինսկի գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառը
Իժևսկի Վոտկինսկի գործարանում պայթյունը, որի տեսանյութը տարածվել է համացանցում, տեղի է ունեցել հրթիռային շարժիչների փորձարկման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Զավյալովսկի շրջանի միասնական հերթապահ դիսպետչերական ծառայությանը։
«Վոտկինսկի գործարանից կոչ է եղել, հրթիռային շարժիչների փորձարկում է եղել։ Սա արտակարգ դեպք չէ, այլ՝ պլանավորված միջոցառում»,-ասել են ծառայությունից։
Մինչ այդ Ուդմուրտիայի բնակիչները հայտնել էին հզոր պայթյունի և շրջանի վարչական կենտրոնի մոտ կրակի ու ծխի սյունի մասին։ Սոցցանցերի օգտատերերը գրում են, որ պայթյունը տեղի է ունեցել Վոտկինսկի մեքենաշինական գործարանի տարածքում։ Նրանց կարծիքով՝ Յագուլ գյուղի մոտ տեղի ունեցած պայթյունը կարող էր կապված լինել հրթիռային շարժիչների փորձարկման հետ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ դեսպանը ցավակցել է պայթյունի հետևանքով ողբերգական կորստի կապակցությամբ
- ՔԿ-ն հայտնել է Նոր Արեշում ողբերգական պայթյունի նախնական պատճառը
- Ուժեղ պայթյուն և հրդեհ Բաքվում. Կան մահացածներ