Վրաստանի արևմուտքում ձնահյուսեր, սողանք, փոթորիկ և ջրհեղեղ է, կան զոհեր, տուժածներ
Ձյան տեղումները, ձնահյուսերը, սողանքը, փոթորիկը և ջրհեղեղը միաժամանակ փետրվարի 6-ին հարվածել են Արևմտյան Վրաստանին։ Տարածաշրջանի մի քանի գյուղերի բնակիչներ լրջորեն տուժել են, բարձր լեռնային շրջաններում ձնահյուսի հետևանքով մահացել են մարդիկ:
Տեխնիկական օգնությունը ժամեր շարունակ չի կարողացել հասնել մարդկանց։
Աջարիայի կառավարությունը հայտնում է զոհերի մասին։ Դեպքի վայրից տարհանվել է 70 ընտանիք։ 150 գյուղում առատ ձյան տեղումների պատճառով մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, իսկ տեխնիկան ու մասնագետները չեն կարողացել հասնել նպատակակետին:
1tv.ge-ն գրում է, որ Բաղդաթի Ներգեեթի գյուղում սողանքի հետևանքով արդեն հինգ մարդ է զոհվել, չորս տուն է ավերվել, չորս հոգու որոնողական աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքում ներգրավված է ավելի քան 200 հրշեջ-փրկարար, շների խումբ։ Մոբիլիզացված է հավելյալ տեխնիկա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան