Փաշինյանը պարզաբանել է՝ որն է ՀՀ տարածքային ամբողջականությունը
Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագիրը ստորագրելու պահին Հայաստանի խորհրդարանի կողմից արված վերապահումները չեն ներկայացվել ավանդապահին, հետևաբար՝ միջազգային իրավահարաբերությունների տեսանկյունից որևէ ուժ չունեն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Միջազգային և տեղական օրենսդրության համաձայն՝ երբ մի երկիր վերապահում է անում, այդ վերապահումը նաև Վիեննայի կոնվենցիայի համաձայն, պետք է ծանուցվի ավանդապահին։ Մենք շատ վաղուցվանից հետազոտում ենք այդ հարցը և արձանագրում ենք, որ ՀՀ-ն ավանդապահին չի ծանուցել դրա մասին։ Հետևաբար, միջազգային իրավահարաբերությունների տեսակետից այդ վերապահումները որևէ իրավական ուժ չունեն։ Այդ փաստն իր հանձնարարականով մի քանի անգամ ստուգվել և վերստուգվել է»,-ասաց նա։
Փաշինյանի պարզաբանմամբ՝ Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագիրն այդ վավերացման և հետագա չծանուցման փաստով հստակ և աներկբա արձանագրել է, թե որն է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան