Այսօր դոլարը և ռուբլին արժևորվել են, եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում և փոխանակման կետերում այսօր՝ փետրվարի 7-ին ժամը 09:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով 0.05 դրամով։ Արժևորվել է նաև ռուբլին, եվրոն էժանացել է։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 407 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 427.86 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`439 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 435 դրամ է, վաճառքը՝ 440 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.33 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.50 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.40 դրամ, վաճառքը`4.50 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ բանկերում է փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը մնացել է նույնը, եվրոն և ռուբլին արժեզրկվել են
- Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը փետրվարի 5-ի առավոտվա դրությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին