Մարինա Կալյուրանդը շնորհավորել է Հայաստանին
Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու առիթով:
«Անկեղծ շնորհավորում եմ Հայաստանին 2024 թվականի փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու կապակցությամբ: Դա օրենքի գերակայությանը երկրի հանձնառության հստակ ազդանշան է և հիանալի հիմք ԵՄ-Հայաստան համագործակցության համար»,- գրել է պատգամավորն X-ի իր միկրոբլոգում:
Sincere congratulations to Armenia on formally joining the International Criminal Court on 1 February 2024! A clear signal of the country's commitment to the rule of law and a great basis for EU-Armenia cooperation. https://t.co/2BCYDcr2CG
— Marina Kaljurand MEP (@MarinaKaljurand) February 6, 2024
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին չի ազդի երկկողմ հարաբերությունների վրա
- Մոսկվան անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը․ ՏԱՍՍ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան