Ի՞նչ է նշանակում առկա է սիրային կապ՝ անկախ սեռական հարաբերությունից. Արմենուհի Կյուրեղյանը՝ Զարուհի Բաթոյանին
«Զուգընկեր» գաղափարն եք ներուծում օրենսդրություն։ Ի՞նչ է նշանակում առկա սիրային կապ՝ անկախ սեռական հարաբերությունից»,-ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Բաթոյանը ներկայացրեց ՔՊ-ական կին պատգամավորների համահեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծում սահմանված է «Զուգընկեր» հասկացությունը.« Զուգընկեր-անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության, կամ միմյանց հետ սեռական հարաբերչություններ ունենալու հանգամանքից։
Զարուհի Բաթոյանն ասաց, որ պետք է օրենքով սահմանվել բռնություն կիրառողների կամ ենթարկվողների շրջանակը, քանի որ այդ շրջանակից դուրս են մանում այն անձինք, որոնք նշանված են, կամ ընկերներ են, կամ էլ օրնականա գրանցված չեն։
Գեղամ Նազարյանը հայտարարեց, որ պետք է հստակ սահմանել, որ «զուգընկերը» վերաբերում է տղամարդում և կնոջ միությանը, մյուսների դեպքում այն անընդունելի է։
«Մենք սահմանել ենք «Զուգընկերը» և այս օրենքով բռնության կանխարգելման մասին է խոսքը։ Մենք իրավասու չենք սահմանելու, թե մարդիկ ում են ընտրում իրենց զուգընկեր, ով էլ լինի, ում էլ ընտրեն զուգընկեր, արգելվում է բռնությունը»,-ասաց Զարուհի Բաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացուն ասում եք՝ գնա գումար ճարի, որպեսզի ապացուցես, որ դու ուղտ չես. Արծվիկ Մինասյան
- Զարուհի Բաթոյանը դիմում չի գրել, բայց Մեսրոպ Առաքելյանը կնշանակվի նրա պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան