Ցանկացած կոնտակտ մենք ողջունում ենք. Գևորգ Պապոյանը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպման մասին
«Ցանկացած կոնտակտ, որը միտված է և կնպաստի խաղաղության գործընթացի ամրապնդմանը, մենք ակնհայտորեն չենք խորշում, ողջունում ենք»,- ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահների հնարավոր հանդիպման մասին հարցին:
Նա հայտնեց, թե տեղյակ է, որ հանդիպումը կարող է լինել Միջխորհրդարանական միության շրջանակներում և խորհուրդտ տվեց մի փոքր սպասել:
Պապոյանը հայտնեց, որ հայաստանը խնդիրները պետք է լուծի իր ուժերով, իսկ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ՀՀ ներքին գործն է։
Գևորգ Պապոյանը որևէ արտառոց բան չի տեսնում, որ նախորդ օրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ վարչության նիստին Ալեն Սիմոնյանը չի մասնակցել:
Պատգամավորի խոսքով՝ վարչության այն անդամները, որոնք ավելի կարևոր պետական գործեր են ունենում, չեն կարողանում մասնակցել կուսակցական նիստերին, որովհետև պետությունն ավելի կարևոր է, քան կուսակցությունը:
Ըստ Պապոյանի, լինում են դեպքեր, երբ վարչության անդամներից ոմանք անձնական որոշակի պատճառներով բացակայում և այդտեղ որևէ արտառոց բան չկա։
Հարակից հրապարակումներ`
- Չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակները կհանդիպեն Շվեյցարիայում
- «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորները երաշխավորություն կներկայացնեն Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ և ընկերության տնօերնի մասով
- Օրենքի առջև հավասար են բոլորը. ՆԳ փոխնախարարը՝ Ալեն Սիմոնյանի հարսի կալանավորման մասին
- Ալեն Սիմոնյանին ՔՊ կուսակցության ներսում շատ սիրում, հարգում են. Էմմա Պալյան