Համասեռամոլը գալու է, ասի՝ ձեր նկարագրած զուգնընկերոջ մեջ ես չեմ մտնում, լավ եմ արել՝ ինչ արել եմ. ՔՊ-ական պատգամավոր
«Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում կարգավորված է նաև համասեռամոլների՝ միմյանց նկատմամբ ոտնձգությունը»,-ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը։
Պատգամավորը հարակից ելութով հանդես եկավ Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի շուրջ։
«Չեմ ուզում շատ բացվել ցերկային եթեր է, բայց մենք չենք ուզում չէ՞ նրանց ազատենք պատժից։ Չենք ուզում չէ՞, որ նա գնա դատարան ասի՝ ես կին չեմ բռնաբարել, ժողովո՛ւրդ, ինչու եք ուզում ինձ դատեք»,-ասաց Տիգրան Պարսիլյանը, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի՝ նախագծում համասեռամոլների համար բացառություն սահմանելու մասին առաջարկին։
Նա ասաց, որ եթե «զուգընկերը» լայն չսահմանեն, ապա շատերին պատժի տեսանկյունից ազատ են թողնելու։
«Ինքը գալու է ասի՝ ձեր նկարագրած զուգնընկերոջ մեջ ես չեմ մտնում, լավ եմ արել՝ ինչ արել եմ»,- հիմնավորեց ՔՊ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է նշանակում առկա է սիրային կապ՝ անկախ սեռական հարաբերությունից. Արմենուհի Կյուրեղյանը՝ Զարուհի Բաթոյանին
- Քաղաքացուն ասում եք՝ գնա գումար ճարի, որպեսզի ապացուցես, որ դու ուղտ չես. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան