
Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները. Օկուպացված Արցախում բացվել է 26 ընտրատեղամաս
Ադրբեջանում 08:00-ին բացվել են ընտրատեղամասերը արտահերթ նախագահական ընտրությունների համար։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Քվեարկության պաշտոնական մեկնարկը տվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը՝ երկրի բոլոր հեռուստաալիքներով հայտարարելով ընտրությունների մեկնարկի մասին ։
Ըստ ԿԸՀ-ի՝ հանրապետության ողջ տարածքում գործում է 6537 ընտրատեղամաս, որից 26-ը՝ Ղարաբաղում։
Ադրբեջանի նախագահի թեկնածուները 7-ն են, որոնցից 6-ը ապահովում են Իլհամ Ալիևի վերընտրվելու ձևական՝ «ժողովրդավարական» ֆոնը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում նախագահի պաշտոնում արդեն առաջադրվել է 15 թեկնածու
- EurasiaNet. Ադրբեջանում նախագահական ընտություններից հետո օնլայն ակտիվիստների հետապնդումները շարունակվում են