Նոր ընտրություններում ՔՊ-ն կարող է շատ քիչ ձայն հավաքի, բայց Դաշնակցությունը չի անցնելու ԱԺ. Ալեն Սիմոնյան
«Մենք ուզում ենք մեր երկիրն ապահովագրենք հետագա այն զարգացումներից, որոնց մեր երկիրը պատրաստ չէ և չի էլ կարող պատրաստ լինել՝ էլի օբյեկտիպ պատճառներից ելնելով»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածության քննարկման ժամանակ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթին։
Նա հայտարարեց, թե պատերազմից հետո ստեղծվել են իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել։
Սիմոնյանի խոսքով և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը պետք է այնպես անեն, որ ջուր չլցնեն Հայաստանին թշնամաբար տրամադրավծ ջրաղացին։
«Ես հարգանքով եմ վերաբերվում Դաշնակցությանը: Պետք է ասեմ, որ դաշնակցական բազմաթիվ ընկերներ ունեմ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, բայց Դաշնակցության վարկանիշը դուք եք մսխել, ոչ թե մենք»,-ասաց ԱԺ խոսնակը:
Նրա խոսքով՝ դաշնակցականներն են 1990 թվականից հետո իրենց քայլերով հասել նրան, որ այսօր դաշինքով են մտել ԱԺ։
Հայտարարելով, որ Դաշնակցությունը պետք է վերաիմաստավորվի՝ Սիմոնյանը շարունակեց. «Քննարկեք Դաշնակցության պահվածքը մարտի 1-ից հետո, բոլոր կառավարությունների հետ կոալիցիա կազմելը, պաշտոններ վերցնելը և այլն: Մինչև այն պահը, որ «Հայաստան» դաշինքը չի գա ու ասի, որ, այո, արել ենք Մարտի 1, կեղծել են ընտրություններ, ՀՅԴ-ն հաջողության չի հասնելու:
Եթե նոր ընտրություններ լինի, ես չգիտեմ՝ ՔՊ-ն կարող է շատ քիչ ձայն հավաքի, բայց ես վստահ եմ, որ Դաշնակցությունը նույնպես այդ խնդիրն ունենալու է և չի անցնելու ԱԺ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին