Exit poll. Ալիևը հաղթում է Ադրբեջանի նախագահական ընտրություններում
Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում առաջատարը գործող նախագահ Իլհամ Ալիևն է՝ հավաքելով ձայների 93,9%-ը, երկրորդ տեղում է խորհրդարանի պատգամավոր և ինքնառաջադրված Զահիդ Օրուջը՝ 1,8%-ով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ տվյալները ստացել են Քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության լիգայի փորձագետները՝ հիմնվելով exit poll-ի արդյունքների վրա, որը նրանք անցկացրել են ամերիկյան Oracle Advisory Group կազմակերպության հետ համատեղ։
Exit poll-ի արդյունքներով՝ խորհրդարանի անդամ և «Մեծ արարում» կուսակցության առաջնորդ Ֆազիլ Մուստաֆան հավաքել է ձայների 1,5 %-ը, պատգամավոր և «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Գուդրաթ Հասանգուլիևը՝ 1,2 %, Ազգային ճակատի նախագահ Ռազի Նուրուլլաև՝ 0,9%, «Մեծ Ադրբեջան» կուսակցության առաջնորդ Էլշադ Մուսաև՝ 0,4%, ինքնառաջադրված Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Ֆուադ Ալիև՝ 0,3%։
Oracle Advisory Group-ի փորձագետները նաև նշել են, որ ընթացիկ ընտրություններում ընտրողների մասնակցությունն ավելի բարձր է եղել, քան նախորդ ընտրություններում։
Երկրի 5 հազար ընտրատեղամասերում, այդ թվում՝ օկուպացված արցախում, որտեղ Ադրբեջանի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններ են անցկացվել, հարցվել է ավելի քան 63 հազար քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր տեսանք ավերակների վրա կառավարելու Ալիևի հակումը, հոգեբանները դրան ասում են «թերարժեքության բարդույթ». Վահագն Սարոյան
- Ալիևը քվեարկել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան