Արմեն Աշոտյան. Դիմել Վեհափառ Հայրապետին` սկսելու 1988-ից առ այսօր Հայաստանի և Արցախի անկախության համար նահատակվածների սրբադասման գործընթացը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անազատության մեջ պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ նոր առաջարկ է հնչեցրել։ Այն հրապարակել է 168.am-ը.
««Նոր Սահմանադրության» դավադրությանը, որ անթաքույց թուրք-ադրբեջանական հերթական օպերացիան է Փաշինյանի կատարմամբ, պետք է հակադրել ոչ միայն քաղաքական գործիքակազմ, այլև ասիմետրիկ նախաձեռնություններ` արժեքների, սիմվոլների, խորհրդանիշների դաշտում:
Ահա այսպիսի մի նախաձեռնությամբ էլ ցանկանում եմ հանդես գալ այս հոդվածում: Առաջարկս գուցե ուշացած է, բայց ստեղծված իրավիճակում՝ արժեհամակարգային պատերազմի այս թեժ փուլում, կարող է ոչ միայն արդար և հիմնավորված լինել, այլև խիստ էֆեկտիվ:
Առաջարկում եմ դիմել Վեհափառ Հայրապետին` սկսելու 1988-ից առ այսօր Հայաստանի և Արցախի անկախության համար նահատակվածների սրբադասման գործընթացը: Խմբային սրբադասման նախադեպը և փորձը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի. 2015-ին սրբադասվեցին Հայոց ցեղասպանության նահատակները:
Առաջարկի հիմնավորումներն ակնհայտ են.
1. Հայրենիքի համար նահատակվելը
2. Նահատակների սխրանքները վերարժևորելը
3. Նոր համազգային գործընթաց մեկնարկելը, ներառյալ` Սփյուռքը
4. «Հանուն ոչնչի զոհվեցին»փաշինյանական թեզի դեմն առնելը
5. Հայաստանի և Արցախի համար պայքարի կարևորությունը վերահաստատելը:
Այս շարքը կարելի է շարունակել` լիարժեք քննարկելով մտահղացումը հանրային, հասարակական, եկեղեցական, քաղաքական շրջանակներում: Լսել բոլոր փաստարկներն ու հակափաստարկները, և դիմել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով քանիցս ապացուցել է, որ Հայոց Եկեղեցին աննկուն է Աստծո, Հայրենիքի և ժողովրդի համար մղվող իր առաքելության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Անգրագետ և ֆեյք հիմնավորումները «պետականակենտրոն» նոր գաղափարախոսություն ստեղծելու փորձեր են. Արմեն Աշոտյան
- Պարզ է, չէ՞, որ այդ կոմպը այլևս փչացած է, ինչպես Նիկոլի օրոք Հայաստանը. Արմեն Աշոտյան
- Իրավապաշտպան. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով երեկ տեղի է ունեցել աննախադեպ ու զավեշտալի դրսևորում
- «Զանգեզուրի միջանցքը» Փաշինյանի գործունեության արդյունք է. նոր ապացույցներ. Արմեն Աշոտյան
- Աղի էր այս Ամանորը. Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան