Արմեն Էլբակյան. Ժամանակները բարդ են, բայց թատրոնն այս աշխարհի փոքր մոդելն է ու պարտավոր է շարունակել աշխատել
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 2023-ին խաղացել է 137 ներկայացում, որը թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի գնահատմամբ, փայլուն ցուցանիշ է։ Նա հայտնեց, որ թատրոնը մեկ տարում ունեցել է ավելի քան 70 հազար 300 հանդիսատես, ձևավորել են առավել քան 200 միլիոնից ավելի արտաբյուջետային միջոցներ, արել են բազմաթիվ աշխատանքներ։
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 2023-ին մասնակցել է տարբեր փառատոների, հյուրախաղեորվ հանդես եկել տարբեր երկրերում։
Վ.Մկրտչյանն ասաց, որ հունիսին թատրոնի և Ռուսաստանի ազգային ակադեմիական թատրոնի (Ալեքսանդրինյան թատրոն) միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը հիմք է դարձել համատեղ նոր ծրագրերի իրագործման համար։
Թատրոնի տնօրենը նաև հայտնեց, որ Սարաևոյում 2023-ին հանդիպել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի նախագահի, փոխնախագահի, գլխավոր քարտուղարի հետ, նրանք բացառության կարգով Երևանյան միջազգային թատերական փառատոնն ընդգրել են ասոցիացիայի կազմում. «Սա բացառության կարգով էր, քանի որ ասոցիացիայի օրենսդրությամբ փառատոնը պետք է երեք տարի անընդմեջ կայանա, արդյունքները տեսանելի լինեն, որից հետո խորհուրդը որոշի։ Մեր պարագայում այնքան հստակ էր չափելիությունը, որ նրանք խորհուրդ հրավիրեցին ու փառատոնն ընդգրկեցին։ Այս տարվա մայիսին կմեկնեմ Գերմանիա, որտեղ տեղի կունենա քվեարկությունը, սակայն մինչ այդ խորհուրդն արդեն տվել է իր հստակ համաձայնությունը։ Մեկնելու եմ Գերմանիա՝ պաշտոնականացնելու այդ գործընթացը։
Ասուլիսին ներկա Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն ասաց, որ երբ աշխատում են հանդիսատեսի հետ, զգում են, որ մեծամասամբ հանդիպում են հանդիսատեսի, որը պատրաստ չէ այնպիսի գրականության, որը կարող է թատրոնն առաջարկել։ Այս առումով նա կարևորեց թատրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրեր, որոնք ոչ միայն պատրաստում են հանդիսատեսի, այլ նաև ներդրում է նաև ապագայի մեջ։
«Թատրոնը հնարավորություն է տալիս երեխաներին ճանաչել իրենք իրենց և իրենց միջոցով ճանաչել նաև շրջապատող աշխարհը։ Այդ դեպքում երևակայությունը սկսում է ավելի լավ գործել»,- ասաց նա։
Ա. Էլբակյանի խոսքով, ժամանակները բարդ են՝ սկսած կորոնավիրուս մինչև պատերազմ, պատերազմից մինչ այս պահը, «ինձանի լավ գիտեք՝ ինչպիսին է», բայց թատրոնն այս աշխարհի փոքր մոդելն է ու պարտավոր է շարունակել աշխատել։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան