Վաղը իշխանության չլինեք, և այդ ամենը նորից հետազոտվի, դեռ հարց է՝ ինչեր կպարզվեն. Ավետիսյանը՝ Զանգեզուրի ՊՄԿ-ի վերաբերյալ
«Օրերս տեղեկացանք, որ հեռահաղորդակցության ոլորտի «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը վաճառվում է և դրա բաժնետոմսերի 20%-ը անհատույց փոխանցվելու է ՀՀ կառավարությանը»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ նշելով, որ անդրադառնում է պետության կողմից տարբեր բիզնեսներում «փայ մտնելու» արատավոր երևույթին։
Նա հիշեցրեց, որ առաջին անգամ նման գործարքի հասարակությունը ականատեսը է եղել 2021 թվականին։
«Այս դեպքում ևս ընկերության բաժնետոմսերի վաճառքին զուգահեռ՝ ՀՀ կառավարությունը անհատույց դարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15%-ի համասեփականատերը։ Հաջորդը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերսկսելու մասին համաձայնագիրն է, որին զուգահեռ ՀՀ կառավարությունը անհատույց ստացավ «Lydian Armenia»-ի բաժնետոմսերի 12,5%-ը։ Պետության հետ համատեղ ներդրման ձախողված օրինակ է «Ֆլայ Արնա» ավիաընկերության հիմնումը, որի 49 տոկոսը պետական է, և հիմնադրվելուց շուրջ մեկ տարի անց այն արդեն սնանկանում է»,-հիշեցրեց Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ դրանք միջազգային դրական փորձին և բիզնես տրամաբանությանը չհամապատասխանող միտումներ են՝ ամենատարբեր բարձր ռիսկերով։
Թադևոս Ավետիսյանը հնչեցրեց մի քանի հարցեր. «-Ո՞րն է գաղտնի պայմանավորվածություններով նման շքեղ «նվիրատվությունների» իրական շարժառիթը։
-Պետությունը գաղտնի ի՞նչ պարտավորություններ է ստանձնելայս գործարքներով։
-Արդյո՞ք այս գործարքների իրական բնույթը ձեր կողմից բիզնեսում անօրինական փայ մտնել չիհարկային տեռորի գործադրմամբ՝ չվճարված հարկային կամ այլ պարտավորություններն ու խախտումները զիջելու և չպատժվելու դիմաց։
-Պոտենցյալ ներդրումների առումով գնահատվե՞լ են այն նոր ռիսկերը, որոնք անխուսափելիորեն առաջ են գալիս գործող բիզնսներից փայ խլելու հետևանքով։
Այսինքն՝ իրականում բիզնեսը զիջում է կա՛մ վախից դրդված, կա՛մ նախկինում թույլ տրված անօրինականությունները պետության կողմից կոծկելու համար, կա՛մ հետագայում հարկային տեռորց և դրա հետևանքներից զերծ մնալու նպատակով»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մի ժամանակ անհատույց պետության գույքն էր տրվում, հիմա անհատույց պետությանն է տրվում։
«Տրվում է ոչ թե համատարած և բոլոր դեպքերում, այլ այն դեպքերում, երբ այդ պրոյեկտները իրենց հիմքում պատմականորեն լեգիտիմության խնդիր ունեն»,-պատասխանեց Փաշինյանը և դրական համարեց, որ ամեն տարի Ամուլսարը շահագործողը 7 մլն դոլար կտրամադրի հարակից համայնքներին։
«Ոչ թե ԶՊՄԿ-ին, եղած իրավիճակում, կառավարությունը գնացել ասել է՝ 20 %-ը ինձ տվեք, էդ իրանք են արել վախտին, այլ տեղի է ունեցել գործարք, ներդորը եկել կառավարությանը ասել է՝ լսեք, ես 4 մլրդի ներդրումային ծարգիր եմ ուզում անեմ, ասել ենք ՝ շատ լավ է արա, ինքն ասել է, որ իր համար շատ կարևոր է, որ կառավարությունը իր ներկայությամբ նախ տեսնի թե ինչ է կատարվում և որպեսզի ժողովուրդը տեսնի, որ ի դեմս կառավարության՝ ժողովրդի է տալիս այդ տոկոսները»,- հայտարարեց Փաշինյանը։
Թադևոս Ավետիսյանն ասաց, որ սխալ է, որ պետությունն օրենքը խախտողից բիզնեսը վերցնում այլ սեփականատիրոջ է տալիս, այլ խախտման համար պետք է պատասխանատվության ենթարկի։
«Այստեղ հարցը որևէ մեկի ծիծաղը չպետք է առաջացնի, որովհետև վաղը դուք իշխանության չլինեք, դեռ հարց է՝ երբ այդ ամենը նորից կհետազոտվի, ինչեր կպարզվեն»,- հայտարարեց Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վատ չէի զգա, եթե ես լինեի «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու առաջարկի հեղինակը. Փաշինյան
- Փորձ է արվում ժողովրդին «ֆորմատ» անել, պրոթուրքական, ադրբեջանական վերսիա նստացնել. Լևոն Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան