Թուրքիայի բնակչությունը մոտ 100 տարում ավելացել է 600 տոկոսով
Թուրքիայի Հանրապետության ամենաառաջին մարդահամարի տվյալների համեմատ ներկայիս բնակչության թիվն ավելացել է 600 տոկոսով։Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) հրապարակած տվյալներից։
Ըստ այդմ՝ 1927-ին անցկացված առաջին մարդահամարի արդյունքներով հանրապետական Թուրքիայի բնակչության թիվը կազմել է 13 մլն 648.270։
Իսկ ահա 2023-ին անցկացված մարդահամարի համաձայն՝ բնակչության թիվը կազմել է 85 մլն 372.377, որից 42.6 միլինոնը արական, իսկ 42.6 միլիոնը իգական սեռի ներկայացուցիչներ են։
Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների՝ Թուրքիան 2023-ի դրությամբ աշխարհի 194 երկրների շարքում բնակչության թվաքանակով զբաղեցնում է 18-րդ տեղը՝ կազմելով երկրագնդի բնակչության 1.1%-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին