Թուրքիայում գտել են գյուղեր, որտեղ միայն մեկ մարդ է ապրում
Թուրքիայում հայտնաբերվել է երեք գյուղ, որտեղ միայն մեկ բնակիչ կա; «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է Türkiye թերթը՝ վկայակոչելով Վիճակագրության ինստիտուտի (Türkstat) տվյալները։
Երկրի բնակչությունը 2023 թվականին՝ Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակի տարում, նախորդ տարվա համեմատ աճել է 92 հազար 824 մարդով եւ կազմել 85 միլիոն 372 հազար 377 մարդ։
«Բիթլիսի կենտրոնական շրջանի Քայալըբաղը, Սիիրթի Կուրթալանի շրջանում գտնվող Չաթեփեն և Շըրնաքի Գյուչլուքոնաքի շրջանում գտնվող Աղաչյուրդուն նշվել են որպես ամենափոքր թվով բնակիչներ՝ 1 հոգի»,-ասվում է հրապարակման մեջ։
Քյութահիայի Էմեթ շրջանի Կալֆալար գյուղում բնակվում է 2 մարդ, Շըրնաքի կենտրոնական շրջանի Չևիզդյուզյու գյուղում՝ 3, Իդիլ շրջանի Մագարաքոյ գյուղում՝ 4, Աքիմլի գյուղում։ Բինգյոլի Եդիսու շրջան՝ 4։
«Այս գյուղերը դասվել են ամենափոքր բնակչությամբ գյուղերի շարքին»,- նշում է թերթը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին