Գաղտնիք չէ, որ Հայկ Մարությանի մտերիմ ընկեր Արտակ Գասպարյանը Պատրուշևի տղայի մտերիմ ընկերն է. Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը 168.am-ի եթերում հայտարարել է.
«Ես չեմ հավատում, որ Հայկ Մարությունը հիմա իշխանությունների հետ է խաղում։ Եթե ասեք, որ նրան սատարում է Արևմուտքը, այո, ես դրան կհամաձայնեմ։ Չի բացառվում նաև, որ նա կոնսենսուսային ֆիգուր լինի բոլորի համար։ Նա կապեր ունի նաև Ռուսաստանում։ Գաղտնիք չէ, որ նրա մտերիմ ընկեր Արտակ Գասպարյանը Պատրուշևի տղայի մտերիմ ընկերն է...
Ես գրեթե վստահ եմ, որ մոլի հակառուսականների մեջ կան ФСБ-ի ագենտներ»։
Անդրադառնալով տրանսպորտի թանկացման հարցին՝ Քոչարյանն ասել է.
«Իշխանությունները հո տրանսպո՞րտը չեն թանկացնում… ո՜չ, նրանք պարզապես մտածում են ՀՀ քաղաքացիների առողջության մասին։ Չէ՞ որ քայլելը օգտակար է առողջության համար։ Բանակի օրը զինվորներին մեկական կոնֆե՞տ են տվել։ Գնահատեք, որովհետև կոնֆետն այնպիսի բան է, որ շատ երկրներ դրան կակա են ասում… ՀՀ քաղաքացիներն այնքան երջանիկ են այսօր, որ արտագաղթում են, չեն դիմանում այս աննախադեպ երջանկությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Կարո՞ղ ա մտածում եք, դուք իմ գործատուն եք. Հայկ Մարության
- Հայկ Մարությանն անակնկալ կերպով հայտնվեց ավագանու արտահերթ նիստին
- Երևանի քաղաքապետարանից մեկնաբանում են ավտոբուսների ուղեվարձը թանկացնելու մասին լուրը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան