Հայկ Գրիգորյանը՝ ՔՊ-ին. Եթե պետք է ինչ-որ մեկը մանդատազրկվի, դա հենց դուք եք
«Ձեզ իրոք թվում է, որ ընդդիմությանը լռեցնելով, մանդատներից զրկելով, դուք կարողանալո՞ւ եք կրկին հանրության ուշադրությունը շեղել այն մարտահրավերներից, որոնք Հայաստանն ունի»,-դիմելով Երևանի ավագանու իշխանական անդամներին՝ ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։
Նա նշեց՝ վերջերս նյութեր են հրապարակվել այն մասին, թե Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ինչպիսի քաղաքական կոռուպցիայի դրսևորումներ են տեղի ունեցել, ինչ կառուսել է գործել ՔՊ-ական պատկանող բանկում, որտեղ անտեղյակ քաղաքացիների անունից փոխանցումներ են արվել ՔՊ-ին։ Նրա խոսքով, այդ հրապարակումներում նշված փաստերն ամբոցղջությամբ լեգիտիմությունից զրկում են ՔՊ ներկայացուցիչների, ավագանու անդամների լիազորությունները։
«Եթե պետք է ինչ-որ մեկը մանդատազրկվի, դա հենց դուք եք, քանի որ ձեր քարոզարշավի ընթացքում թույլ են տրվել շատ լուրջ ֆինանդական չարաշահումներ, որոնք կասկածի տակ են դնում ընտրությունների լեգիտիմությունը։ Ինչպե՞ս կարող եք դուք աչք փակել այն ամենի վրա, ինչ երկրում տեղի է ունենում, այդ թվում ազգային ինքնության դեմ քայլերը, թանկացումները համատարած։ Էլ հարց չկա լուծելու, եկել եք, քննարկում եք մանդատների հարցը։ Քաղաքական բոյկոտն ընդունելի է»,-ասաց նա՝ նշելով, որ քաղաքային իշխանության կողմից ընդունած կանոնակարգում չկա քաղաքական բոյկոտի մասին հիշատակում։
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանն արձագանքեց ելույթին.
«Բոյկոտոն օրենքի տրամաբանության մեջ կա, ուղղակի դրան չափ կա, և այդ չափը շատ հստակ օրենքի մեջ ներդրված է»։
Հարակից հրապարակումներ`
- «Հանրային ձայնը» ապահովում է քվորում` ավագանու անդամներին մանդատից զրկելու համար
- Հայկ Մարությանն անակնկալ կերպով հայտնվեց ավագանու արտահերթ նիստին
- Երևանի ավագանու արտահերթ նիստը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին