Հայկ Մարությանն անակնկալ կերպով հայտնվեց ավագանու արտահերթ նիստին
Հայկ Մարությանի՝ Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծն ավագանու արտահերթ նիստում ներկայացրեց խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Մինչ Ավինյանը հայտարարեց օրակարգի զեկուցվող հարցի մասին, ասաց, այն արժանացել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը, ներս մտան Հայկ Մարությանն ու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները։
Գալջյանն իր խոսքում թվարկեց որոշման հիմնավորումներն ու ավագանու անդամի պարտականությունները, ասաց՝ ավագանու անդամը պարտավոր է իրականացնել քաղաքացիների ընդունելություն, միչեռ իրեն հայտնի չէ որևէ դեպք, երբ Մարությանը քաղաքացիների ընդունելություն է իրականացրել։
«Իր խմբակցության անդամները պնդում են, որ անգամ երկրում էլ չի, հետևաբար եթե քաղաքացիների ընդունելություն եղել է, երևի այլ երկրի քաղաքացիների ընդունելություն է եղել»,-ասաց ՔՊ-ականը։
Նա անթույլատրելի համարեց նիստերն անընդհատ բոյկոտելն ու քաղաքի կառավարումը խաթարելու փորձերը. «Այդ գործելաոճը պետք է դադարեցվի»։
Մինչ այդ քվեարկությամբ դադարեցրեցին «Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի լիազորությունները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան