Կարո՞ղ ա մտածում եք, դուք իմ գործատուն եք. Հայկ Մարության
«Բա ինչո՞ւ չէիք հեռացնում ձեր թիմակիցներին, որոնք տարիներով, ոչ թե ամիսներով, տարիներով նիստերին չէին մանակցում, քանի որ ձեր դեմ դուրս չէ՞ին գալիս»,-իր ելույթում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանը՝ արձագանքելով ավագանու ընդդիմադիր անդամների լիազորությունների դադարեցնելու մասին նախագծերին։
Նա նշեց, անցած նիստին հեռացրել են հղի կնոջը՝ Լուսինե Մխոյանին, միայն այն բանի համար, որ Մարությանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց նա չէր մնացել ՔՊ-ի հետ։
«Մեզ հանում եք, որովհետև ձեր դեմ ենք դուրս եկել, պահանջում ենք ձեր հրաժարականը։ Թե չէ բացակայություն, սաղ լոլոներ են։ Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, ու դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Ո՞վ է ձեզ էդ իրավունքը տվել, դո՞ւք եք ինձ էդ մանդատը տվել, թե՞ կարող ա մտածում եք, դուք իմ գործատուն եք։ Իմ գործատուն իմ ընտրողներն են, հարգելիներս, դուք ո՞վ եք։ Էս էլ որերորդ անգամ արհամարում եք երևանցիների քվեն»,-ասաց Մարությանը՝ անտեղյակ մարդկանց իրազեկելով, որ Երևանի ավագանու անդամի աշխատանքը հասարակական հիմունքով է, նրանք աշխատավարձ չեն ստանում։
Նա ասաց՝ ոչ մի լումա չի ստացել քաղաքապետարանից, բայց դա չի նշանակում, որ դրա համար չի մասնակցում նիստերին։
«Ավագանու անդամի աշխատանքի առյուծի բաժինն արվում է այս դահլիճից դուրս։ Ես մասնակցում եմ մեր ֆրակցիայի բոլոր նիստերին, նախագծեր ենք մշակում, մարդկանց հետ ենք հանդիպում, հանրային լսումներ ենք կազմակերպում, հետաքննություններ ենք անում և այլն»,-ասաց նա։
Մարությանի խոսքով, չի եկել նիստերին, որ չմասնակցի ՔՊ-ի բերած նախագծերի ընդունմանը, կարմիր գծերի՝ 160 հազար դրամ դարձնելու խայտառակ որոշման ընդունմանը և այլն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան