Քաղաքական 15:26 07/02/2024 Հայաստան

Դուք Հայաստանում 23-ը չէ՝ տասնյակ հազար ադրբեջանցիների սպասեք. Հայկ Նահապետյան

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով 2023 թվականին Հայաստան է այցելել Ադրբեջանի 23 քաղաքացի։ Panorama.am-ն ադրբեջանցիների այցերի, երևույթի անվտանգային և քաղաքական հետևանքների շուրջ զրուցեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։

Հ. Նահապետյան-Նախ՝ պատերազմում պետք չէ պարտվել։ Սա պարտության հետևանք է։ Դուք 23 հազար, տասնյակ հազարներ սպասեք։ Ավելին՝ Ադրբեջանն անթաքույց իրենց ղեկավարի շուրթերով ասում է, որ այս տարածքը իրենցն է։ Առայժմ մեր մոտ թշանամու կարծրտիպ են կոտրում, որ ադրբեջանցին կարող է գալ Հայաստան, մեզ հետ շփվել, թե իրենք որոևէ խնդիր չեն առաջացնում։

Կարծում եմ, որ այդտեղ ադքան էլ անվտանգային պարամետրը չէ, 23 հոգու հավաքած տեղեկատվությունն ինչ պետք է լինի, երբ իրենք այլ աղբյուրներով, ավելի լուրջ ձևով կարող են դրանք հավաքել։ 

Իրենք կատրում են կարծրատիպ՝ մեր ժողովրդի մոտ արդարացիորեն գոյություն ունեցող, ոչ թե արհեստական։ Հետո հարյուրներ կգան, հազարներ կգան, հետո կպարզվի, որ մենք իրենց հետ կարող ենք համատեղ ապրել, որ իրենք այստեղ ապրել են և այն բնակավայրերի անունները, որոնք մեր դասագրքերում հիմա ադրբեջանական անուններ են դնում, իրենցն է եղել։ Այնուհետև կպարզվի, որ մենք պարտավոր ենք իրենց նաև զիջել որոշ բնակավայրեր և այդպես շարունակ։

Այսինքը՝ երկիրը նվաճելու մի քանի ձևեր կան։ Պատերազմը շարունակվում է, և տաք, գետնի վրայի պատերազմը տեղափոխվել է այլ հարթույթուն, բայց Ադրբեջանի նպատակը չի փոխվել, այն նույնն է՝ Ամբողջովին վերցնել Հայաստանը։

Ավելին ասեմ՝ այն ոչ այնքան Ադրբեջանի ծրագիրն է, որքան՝ Թուրքիայի, ոչ այնքան Թուրքիայի՝  որքան Մեծ Բրիտանիայի՝ Հարավային Կովկասում բացարձակ ազդեցության վերականգնման, որին ձգտում է։ Ադրբեջանն ու Թուրքիան այս պահին Մեծ Բրիտանիայի ձեռքին գործիք են։

Panorama.am-Պետության ապագայով մտահոգ քաղաքական իշխանության հակաքայլերն որո՞նք պետք է լինեն նման իրավիճակում, ըստ ձեզ։

Հ. Նահապետյան-Ադրբեջանն օգտվում է իր ռազմական գերակայությունից։ Այսինքը, մյուս քայլերը հետևանք են ռազմական գերակայության՝ պատերազմի սպառնալիքի կիրառման, որը մեզ համար կործանարար կարող է լինել։

Ո՞րն է հակաքայլը. առաջին՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովում։ Նույնիսկ եթե այս քաղաքական-վարչական թիմը հեռանա, բավական ժամանակ է պետք, որպեսզի  իրապես փոփոխություններ արվեն և՛ բանակում, և՛ ԶՈւ մյուս ստորաբաժանումներում։  Այդ ժամանակը Ադրբեջանը մեզ չի տա։ Հասկանալի է, որ երբ դու փորձում ես երկիրը բերես ինքնապաշտպանության, Ադրբեջանի քայլերն այդ ընթացքում ավելի արդյունավետ կլինեն, ուստի և ինքն այն թույլ չի տա, այսինքը՝ գործողություններ կսկսի։

Հետևաբար, առաջին քայլը պետք է արվի, որպեսզի Ադրբեջանը չփորձի հարձակվել ՀՀ-ի վրա, որի լուծումը շատ պարզ է, որից, կարծում եմ, Փաշինյան Նիկոլը հրաժարվել է՝ նաև Ալիևի պարտադրանքով։  Այն Հայաստանի և Ադրբեջանի շփման ամբողջ գծի երկայնքով ՀԱՊԿ խաղաղապահ զորքի տեղակայումն է։ Սա բավարար  է, որպեսի Հայաստանը վերցնելու կամ ռազմական ագրեսիա սկսելու Ադրբեջանի ղեկավարի ցանկությունները միանգամից անցնեն հետին պլան։

Սա առաջին քայլն է, ռեալ է նաև ՀԱՊԿ  դիտորդական առաքելության ներկայությունը։ Այստեղից պետք է դուրս դրվի արդեն օրենքով ամրագրված իրավասություններ ունեցող ՆԱՏՕ-ի անդամ երկրների դիտորդների ներկայությունը, որպես հետախուզական կառույցների ներկայացուցիչեների։

ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորքերը, բանակային  ստորաբաժանում չեն, բանակի դեմ չեն կարող կռվել, քանի որ իրենց սպառազինությունն այն թույլ չի տալիս։ Բայց սա բավարար է, որպեսզի Ադրբեջանի նախագահը հասկանա, որ եթե ինքն գործողություններ սկսեց՝ առնվազը պատերազմելու է ՀԱՊԿ անդամ 5 պետությունների հետ։ Իսկ այն Ադրբեջանի համար կործանարար է, իսկ Ալիևը երբևիցե արկածախնդրությամբ չի էլ փայլել՝ ի տարբերություն Հայաստանի օրվա իշխանությունների, որոնք իրենց տգիտության պատճառով, ռազմական և դիվանագիտական ոլորտի ցանկացած հարցով իրենց պատեպատ են տալիս, քանի որ չգիտեն ինչ անեն՝ իր 100 %-անոց հետևանքով՝ իրենց քայլերին արդյունք չի լինում, այլ կորուստներ։

Այս ընթացքում, երբ ՀԱՊԿ խաղաղապահ զորքերը և դիտորդները կլինեն մեր սահմաններին, տեղի նոր իշխանությունները երկիրը կբերեն տոտալ ինքնապաշտպանության, քանի որ,նորից եմ կրկնում՝ խաղաղապահը բանակի դեմ կռվող ստորաբաժանում չէ։

Ավելին ասեմ, դրանից հետո Հայաստանը կարող է ռազմական նոր պայմանագիր կնքել, ՌԴ-ի հետ, ավելին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապության և Իրանի հետ՝ որակապես նոր պայմանագիր։ Որովհետև այնտեղ, որտեղ Ռուսաստան-Իրան առանցքն է, ներառյալ նաև Հնդկաստանը և Չինաստանը, Հայաստանը գտնվում է այդ առանցքի վրա։

Այդ երկրներին նույնպես ձեռք է տալիս Հայաստանին դիտարկել որպես ռազմական առումով ուժեղ երկիր՝ անհրաժեշտության դեպքում նաև որպես մահակ Ադրբեջանի գլխին։ Ուշադրություն դարձրեք, երբ հավաքական Արևմուտքը սկսեց օպերացիա իսրայելապաղեստինյան պատերազմում, բուն նպատակը Իրանին ռազմական գործողությունների թատերաբեմ ներքաշելն էր, բայց Իրանն այսօր հավաքական Արևմուտքին և Իսրայելին պատասխանում է իր պրոքսի պետություններով և կազմակերպություններով։ Այսինքը դաշնակից երկրներով և այնտեղ գտնվող կազամկերպություններով, որոնք իրենք են ստեղծել՝ իրենց բանակային և հատուկ ծառայություններով իրենք օգնում և օժանդակում են, այդ թվում՝ Եմենին, ՀԶԲՈԼԼԱՀ-ին, Իրաքի շիա-մահմեդականների իսլամիստական դիմադրության ճակատին։

Հայաստանը կարող է դառնալ այդպիսին, Իրանի շահերից է այն բխում, նաև՝ Ռուսաստանի, բայց մեկ խնդիր կա, որը չի լուծվում՝ Արևմուտքի դրածո այս կառույցին ժամ առաջ պետք է հեռացնել։

Հեռացման համար սրանց բերած ավերի և սպասվող ավերի գիտակցումն է պետք, որովհետև Ադրբեջանի ոչ գետնի վրա պատերազմի շարունակության մարտավարության իմաստը հետևյալն է՝ Հայաստանից կորզել առավելագույն զիջումներ, այդ թվում՝ մեր բանակի, սպառազինության, անձնակազմի և այլ հարցերում և երբ իրենք կարողանան առավելագույնը կորզեն, Հայաստանի դիմադրողականությունը սկսելու է ընկնել։ Այդ ժամանակ սկսում է երկրորդ պատերազմը՝ կայծակնային, շատ արագ։

Պատմության մեջ կան նման դրվագներ, ես նոր բան չեմ ասում, այն մարտավարություն է և՝ խիստ արդյունավետ։ Օրինակ Հռոմի և Կարթագենի միջև պատերազմը։ Կարթագենի առաջին պարտությունից հետո Հռոմը սկսեց պայմաններ թելադրել՝ այդ թվում նաև Կարթագենի զինվածության, նավերի քանակի, նաև վերջինիս ազդեցության տակ գտնվող տարածներում։ Իրենք զիջեցին Հռոմին, հետո Հռոմը, հասկանալով, որ Կարթագենը առավելագույնս թույլ է, ներկայացրեց պահանջներ, որը վերջինս չկարողացավ կատարել և այդ ժամանակ երկորոդ պատերզմը եղավ, որը Կարթագենի համար մահացու էր։

Նույն մարտավարությունն այսօր վարում են Ադրբեջանն ու Թուրքիան՝ Մեծ Բրիտանիայի հովանավորությամբ։ Սա հստակ մշակված քաղաքական գիծ է, որը կիրառում են և բուն նպատակն ամբողջ Հայաստանը վերցնելն է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:45
HRW. Մեկ տարում Հայաստանում կնասպանության չորս դեպք է գրանցվել
2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թ. Սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է կնասպանության 4 դեպք։ Նրանցից երեքը սպանվել են...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
14:15
Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. ակցիա՝ Բաքվում հայերի ցեղաuպանnւթյnւնը հավերժացնող խաչքարի մոտ
«Ալիևը չի բավարարվի վայրահաչոցներով։ Մեծ թուրան ստեղծելու ծրագիր կա և իրենք դա իրակացնում են, դրա դեմ հայկական կողմը որևէ բան չի անում։...
Աղբյուր` Panorama.am
13:56
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին՝ Բաքվի բանտից
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»։
Աղբյուր` Panorama.am
13:48
Թեհրանի Գերագույն դատարանի շենքի մոտ կրակոցներից երկու դատավոր է uպшնվել
Թեհրանում Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգության հետևանքով սպանվել է երկու դատավոր, մեկը վիրավորվել է։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
«Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել։ Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Գերմանիայի ԱԳ նախարարը հեռացել է կառավարության նիստից՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Շոլցի հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար  Անալենա Բերբոքը լքել է կառավարության նիստը՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Ուկրաինային...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ
Հունվարի 18-ին, ժամը 09:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում...
Աղբյուր` Panorama.am
13:04
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին
Աղբյուր` Panorama.am
12:58
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
Լողալու ժամանակ Սև ծովում թափված մազութի հետ շփումը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում զգուշացրել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}