Քաղաքական 09:12 07/02/2024 Հայաստան

Հարութ Սասունյան. Սա Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Փաշինյանի կուսակցության կատարած կեղծիքի բացահայտ պատկերն է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգ տարի շարունակ պարծեցել է  ընտրություններում իր կուսակցության արդար վարքագծի համար՝ մեղադրելով նախկին ղեկավարներին կեղծ ընտրություններ անցկացնելու մեջ: Ինչպես ասում է առակը՝ «Ապակե տներում ապրող մարդիկ չպետք է քարեր նետեն»:

Փաշինյանն օգտագործել է իր կառավարության զգալի ռեսուրսները՝ տեղական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր քաղաքական հակառակորդների նկատմամբ անարդար առավելություն ձեռք բերելու համար: Այնուամենայնիվ, որոշ ընդդիմադիր թեկնածուներ ընտրվելուց հետո հեռացվում են Փաշինյանի կողմնակից դատավորների կողմից ձերբակալվելուց, դատվելուց և բանտարկվելուց հետո:

2023 թվականի սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրությունները Փաշինյանի կուսակցության կողմից իրականացված կեղծիքների վերջին օրինակն է։ Սեփական կուսակից Հայկ Մարությանին, իշխող կուսակցությանը քննադատելու համարձակության համար քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց հետո, Փաշինյանը որոշել էր նրան փոխարինել նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանով։

Փաշինյանի աջակիցները դրամահավաքի սովորական հնարքի էին դիմել, ապահովելու համար, որ հասարակության կողմից քիչ աջակցություն վայելող Ավինյանը դառնա Երևանի քաղաքապետ: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ իրենց նպատակին հասնելու համար նրանք կեղծ անուններով թաքուն անձանցից հավաքել են ավելի քան մեկ միլիոն դոլար նախընտրական արշավին։

Infocom.am-ի լրագրողները կապ են հաստատել նվիրատուների ցուցակում հայտնված անուններով մարդկանց հետ և պարզել, որ նրանցից ոմանք կեղծ են։

Սկանդալը սկսվում է նրանից, որ Փաշինյանի աջակիցը վերցրել է ընկերուհու նույնականացման քարտը՝ օգտագործելով նրա անունը՝ օրենքով թույլատրված առավելագույն գումարը՝ 2.5 միլիոն դրամ (6200 դոլար), Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նվիրաբերելու համար։ Այս կնոջ նույնականացման քարտն օգտագործվել է իրական նվիրատուի անունը թաքցնելու համար։ Նրան տեղյակ չէին պահել, որ նա ընդգրկված է որպես Փաշինյանի կուսակցության խոշոր նվիրատու։ Խարդախ գործարքը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 31-ին՝ մի քանի ժամ առաջ  նույն երեկոյան տեղի ունեցած դրամահավաքից, որի ժամանակ Փաշինյանի կուսակցությունը պնդում էր, որ 987 նվիրատուներ հավաքել են ավելի քան մեկ միլիոն դոլար (506 միլիոն դրամ) ավագանու ընտրությունների համար։

Ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը՝ Փաշինյանի կուսակցությունը հրաժարվել է հրապարակել նվիրատուների անունները։ Միայն «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» կազմակերպության կողմից դատական հայց ներկայացնելուց հետո կուսակցությունը 2024 թվականի հունվարի 12-ին հրապարակեց կեղծ անուններով նվիրատուների ցուցակը։ Ցուցակում ընդգրկված էր 996 անուն, որոնք արշավին նվիրաբերել էին մոտ 1.3 մլն դոլար (509 մլն դրամ)։
Իբր թե 2.5 միլիոն դրամ նվիրաբերող կինը տեսնելով իր անունը նվիրատուների ցուցակում, խիստ վրդովվել է։ Infocom.am-ը կապ է հաստատել նվիրատուների ցուցակի այլ անունների հետ: Նրանցից շատերը զարմացած էին, որ իրենց անուններն օգտագործվել են որպես քաղաքական արշավի նվիրատուների: Նվիրատուների 87 տոկոսը նշված է եղել որպես մեկ միլիոն դրամից ավելի նվիրատու, որոնցից 70 տոկոսը (140 ֆիզիկական անձ)՝ առավելագույնը 2,5 մլն դրամ: Խոշոր նվիրատուների թվում էին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու 88 թեկնածուները:

Infocom.am-ը բացահայտել է, որ ամենամեծ նվիրատուները եղել են խոշոր ընկերությունների սեփականատերերը, նրանց ղեկավարներն ու աշխատակիցները։ Խոշոր նվիրատուներից ութն աշխատել են մեկ հայտնի ընկերությունում: Հաստատվել է, որ դրա աշխատակիցները իրենց անձնական միջոցներից չեն նվիրաբերել, այլ ձեռնարկատերերը վճարել են նրանց անուններով։ Մի քանի այլ խոշոր գործարարներ նշված էին որպես առավելագույն գումար նվիրաբերողներ։ Ցուցակում հայտնված նվիրատուների թվում են եղել նաև Երևանի ավագանու աշխատակիցների անունները։

Infocom.am-ը, կապ հաստատելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տրամադրած ցուցակի նվիրատուների հետ, եզրակացրել է, որ նվիրատուների ցուցակի որոշ անուններ «առնվազն կասկածելի են։ Հետաքննությունը ցույց է տվել, որ կազմակերպված մեխանիզմներով անհայտ ծագման դրամական միջոցներ են ուղղվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին, երբեմն էլ՝ գործընթացից հիմնականում անտեղյակ քաղաքացիների անուններով»։ Բացի այդ, քանի որ օրենքը թույլ չի տալիս նվիրատվությունների կանխիկ փոխանցում, Infocom.am-ն Ավինյանի նախընտրական շտաբի պատասխանատուներից հետաքրքրվել է, թե ինչպես են նվիրատվությունները կատարվել դրամահավաքի ժամանակ։ Նրանք պատասխանել են, որ «Հայէկոնոբանկի» աշխատակիցները, որոնք ներկա են եղել, գումարը փոխանցել են կուսակցության հաշվեհամարին։ «Հայէկոնոբանկի» բաժնետերերի թվում է նաև իշխող կուսակցության պատգամավոր, հանրահայտ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը՝ հայտնի Գռզո մականունով։

Infocom.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին հայտնեց, որ նվիրատուները, որոնց հետ կապ են հաստատել, ասել են, որ նման նվիրատվություններ չեն արել։ Ալեքսանյանը ճշտելու համար հարցրեց այդ անձանց անունները։ Երբ նրան ասացին, որ Infocom.am-ը չի կարող հայտնել նրանց անունները, Ալեքսանյանը պատասխանեց, որ միգուցե իրենք ճիշտ անձանց չեն բացահայտել։

Ըստ օրենքի՝ կառավարությունը կարող է ստուգել քարոզարշավի դրամահավաքը ընտրություններից միայն ութ ամիս անց։ Օրենքում ասվում է, որ մինչև ընտրություններին հաջորդող տարվա մայիսի 31-ը կուսակցություններն իրենց ֆինանսական հաշվետվությունները պետք է ներկայացնեն Հակակոռուպցիոն հանձնաժողովին:

Երբ Infocom.am-ը հարցրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանին նվիրատուների ցուցակը հրապարակելուց հրաժարվելու մասին, Հովակիմյանը պատասխանեց. «Դուք քաղաքական ուժերին վերաբերվում եք որպես պոտենցիալ հանցագործների»։

Սա Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Փաշինյանի կուսակցության կատարած կեղծիքի բացահայտ պատկերն է։ Այնուամենայնիվ, ընտրությունները իշխող կուսակցության ակնկալած հաջողությամբ չանցան։ Ավինյանը քաղաքապետ ընտրվեց միայն այն բանից հետո, երբ ընդդիմադիր կուսակցությունները, որոնց ավագանու անդամներն ավելի շատ էին, քան իշխող կուսակցությանը, չկարողացան միավորել իրենց ձայները՝ քաղաքապետի սեփական թեկնածուին ընտրելու համար։

Սա է այսպես կոչված ժողովրդավարության տխուր պատկերը Հայաստանում: Ես խիստ կասակածում եմ, որ Հակակոռուպցիոն հանձնաժողովը որևէ իրավական գործողություն կձեռնարկի Փաշինյանի կուսակցության դեմ ընտրական օրենքները խախտելու համար:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ո՞վ է նվիրել Իշխան Սաղաթելյանին 8 մլն դրամանոց մատանին
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}