Պարզվել է «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարողի ինքնությունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի, 2-րդ գումարտակի, 3-րդ վաշտի պարեկները համագործակցելով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ պարզել են փետրվարի 4-ին Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարություն կատարողի և վիրավորի ինքնությունը։
Պարզվել է վիրավորը Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ 53-ամյա Արթուր Մ․-ն է, իսկ նրան սուր կտրող, ծակող առարկայով հարվածներ հասցնելու համար ոստիկանները որոնում են Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ 36-ամյա Տարոն Ա․-ին։
«Նշված անձինք հարևաններ են և իրար ճանաչել են։Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էինք պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլ»-ի երկրորդ հարկում գործող «ֆուրդ կորտ»-ի հատվածում հայտնաբերել էին արնանման հետքեր և հագուստներ։Մինչ շտապօգնության ժամանումը վիրավորին, ով դանակի մի քանի հարված էր ստացել մարմնի տարբեր մասերում, տեղում օգնություն էին ցուցաբերել «Մեգամոլ»-ի անվտագնության աշխատակիցները, ապա ժամանած շտապօգնության բժիշկներին օգնել էին վիրավորին տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան։Պարեկները տարածքը սահմանազատել էին։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի Հրայր Հայրապետյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Ֆոտլրագրողը հայտնել էր, որ տղամարդը նշված վայրում եղել է իր կնոջ և երեխայի հետ, երբ այդ տղամարդը մոտեցել էր նրան և առանց որևէ բան ասելու իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով երեքից չորս հարված էր հասցրել, ապա դեպքի վայրից դիմել փախուստի»,- գրում է SHAMSHYAN.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- «Մեգա Մոլլ»-ում դանակահարություն կատարած անձին ձերբակալելու որոշում է կայացվել
- «Մեգամոլ»-ում տղամարդը դանակահարել է մյուսին, որի կյանքի համար պայքարում են բժիշկները