Ճիշտն ասած, տիկին Խաչատրյանի համար ոտանավոր էի գրել. Մեսրոպ Մանուկյան
«Պահանջ քաղաքապետին, թույլ չտալ, որ ավագանու անդամները նստած տեղից ռեպլիկներ անեն։ Համբերությունը սահման ունի, իսկ պատասխանը կլինի շատ կոշտ»,-ասաց «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու՝ ընթացող արտահերթ նիստում։
Մինչև բուն ելույթին անցնելը նա նաև տեղեկացրեց, որ տիկին Խաչատրյանի համար ոտանավոր է գրել, բայց կպահի ու հաջորդ անգամ կկարդա։
Նա ավագանու ՔՊ-ական անդամներին դիմեց իրեն մանդատից զրկելու խնդրանքով, քանի որ ընդդիմադիրների ոչ մի խորհուրդ, հորդոր, առաջարկ հաշվի չի առնվում։
«Պարոն Գրիգորյան, շնորհավորում եմ ձեզ, քանի որ քաղաքը դատարկվել է, ոչ մի խցանում չկա։ Բայց այդ ամեն ինչի ամփոփումը լինելու է տարվա վերջին։ Առաջարկել եմ բազում լուծումներ, որոնց արդյունքում կլուծվեր քաղաքի բեռնաթափման խնդիրը։ Խանգարում եմ ձեզ, հեռացրեք»,-ասաց Մանուկյանը։
Նա նշեց, շատ դեպքերում իր անձնական միջոցների հաշվին առաջարկների փաթեթ է կազմում, ներկայացնում, սակայն անտեսվում է։
«Բոյկոտ արել եմ, էլի եմ անելու»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը։
Նրա ելույթի ավարտին մի քանի ծափահարություններ հնչեցին։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մարությանին զրկեցին Երևանի ավագանու մանդատից
- Մեր առաջնորդը հիմա դարձել է ձեր առաջնորդը. «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարը՝ Մանուկ Սուքիասյանին
- «Հանրային ձայն»-ը ներկայացրեց, թե ում դեմ, ում կողմ կքվեարկեն մանդատից զրկելու համար
- Կարո՞ղ ա մտածում եք, դուք իմ գործատուն եք. Հայկ Մարության
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին