«Հանրային ձայն»-ը ներկայացրեց, թե ում դեմ, ում կողմ կքվեարկեն մանդատից զրկելու համար
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն ավագանու արտահերթ նիստում ելույթում բացատրեց, թե ինչու են ինքն ու իր կուսակցության մեկ այլ անդամ ներկա նիստին՝ այդպիսով ապահովելով քվորում։
««Հանրային ձայնն» ամենափոքր ֆրակցիան է, բայց որոշիչը, այսինքն մեր որոշելիքը վերջնական է, և մենք մեր որոշելով այսօր կլուծենք այն հարցերը, որոնք կախված են Երևանի վրա։
Բացի նրանից, որ սա շատ դրական, հայերին ուղղված լավ նիստ է, նաև կարմիր գծերի հետ կապված արտոնությունների հարց կա օրակարգում, որը մենք ենք առաջարկել, եթե քվեարկվի, ընդունվի, կիրակի օրերին անվճար է լինելու կայանելը։
Նաև կառուցապատման ոլորտում արտոնությունների նախագիծ ունենք, որը զարկ կտա բնակարանների գների իջեցմանը։ Նման օրինագծերը շատ նպաստող են երևանցիների համար։ Մենք բոլորս, ով աշխատում է, ի տարբերություն շոու սարքողների կամ սադրիչների, մենք չենք բոյկոտում։
Համարում եմ բոյկոտում են այն ուժերը, որոնք սպառել ենք իրենց, չեն կարողանում բանակցել, գալ կառուցողական հարաբերությունների։
Իրականում ձեզ չեն ընտրել նրա համար, որ գաք, բոյկոտեք, այլ ընտրել են, որ աշխատեք։ Չաշխատելը նշանակում է անտարբերություն ձեր իսկ ընտրողի հանդեպ, իսկ անտարբերությունը համարում եմ դավաճանոթյուն ձեր իսկ ընտրածներին»,- ասաց Վ. Ավագանը։
«Դու ի՞նչ գործ ունես մեր ընտրողի հետ»,- արձագանքեցին տեղից։
«Ձեր տեղում մնացել»,- պատասխանեց նա։
Այնուհետև անդրադարձավ ավագանու 5 անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագծերին։
«Ցուցակում հինգ անձնավորություն է, որոնց մնալ-չմնալը մենք այսօր կորոշենք։
Նարինե Հայրապետյանի լիազորությունների դադարեցմանը կողմ ենք քվեարկել։ Նա մեր տեսանկյունից իրեն պահել էր ոչ կառուցողական, չեմ տեսել, որ երևանցիների համար առաջարկ ունենա, նախագիծ ունենա, սադրում էր, հայհոյում էր, ոչ հայ կնոջ կեցվածքին... ընդհանրապես ոչ հայկական կին էր։
Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին... Նա այգիների մասին է խոսում, բայց նույն այգիներում բազմաթիվ շինթույլտովություններ է տվել, ընդհանրապես չի եկել նիստերին։ Չեմ ուզում շարունակել իր մասին։ Հուսով եմ կզբաղվի այն գործով, ինչն իր մոտ լավ է ստացվում։
Սոննա Աղեկյանը նույն ձևի՝ սադրում էր, շոուներ սարքում։ Դրա համար իրեն էլ մանդատից զրկելուն կողք կքվեարկենք։
Գևորգ Ստեփանյանին մանդատից զրկելուն դեմ ենք, տղային տեսել ենք աշխատելուց։
Զարուհի Փոստանջյանին էլ մանդատից զրկելուն դեմ կքեարկենք, սեպտեմբերից լսում ենք, որ խնդիրներ կան հենց ֆրակցիայի ներսում, չեն թողում ներկայանա։ Դեմ եմ իրեն մանդատից զրկելուն, շատ ակտիվ կին է»։
Նա նաև դիմեց քաաքապետ Տիգրան Ավինյանին. «Մեր հորդորներից հետո վաչության պետեր ազատվեցին, բայց միջանցքներում շարունակում են դեգերել կոֆե խմող և հեռախոսով խոսացող բազմաթիվ աշխատողներ, որոնք գումար են ստանում բյուջեից, ոչինչ չեն անում։ Բարդակը ե՞րբ է վերջանալու»։
Նշենք, որ Երևանի ավագանու նիստին քվորում ապահովելու համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան՝ ՔՊ-ն և «Հանրապետություն» խմբակցություններ ունեն միասին 32 ձայն, և եթե «Հանրային ձայնը» մյուս երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց», նման բոյկոտեին նիստը, ապա քվորում չէր լինի, նիստը չէր կայանա:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Գրիգորյանը՝ ՔՊ-ին. Եթե պետք է ինչ-որ մեկը մանդատազրկվի, դա հենց դուք եք
- «Հանրային ձայնը» ապահովում է քվորում` ավագանու անդամներին մանդատից զրկելու համար
- Հայկ Մարությանն անակնկալ կերպով հայտնվեց ավագանու արտահերթ նիստին
- Երևանի ավագանու արտահերթ նիստը մեկնարկեց
- Անդրանիկ Թևանյան. «Հանրային ձայն»-ի անդամները տեռորի են ենթարկվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին