Բեռնափոխադրողները դժգոհ են. Քերոբյան
«Խնդիրն այդքան լուրջ չէ, ընկերությունները կարող են հարմարվել։ Տարբեր երկրներում տարբեր ստանդարտներ են փոխվում, տարբեր պայմաններ առաջադրվում»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, ով բարձրաձայնեց բեռնափոխադրողների ահազանգը, որ 2023-ի նոյեմբերից Լարսի անցակետի վրացական կողմը նոր սահմանափակումներ է կիրառում, արգելում են երկրորդ բաքի առկայությունը։
Քերոբյանն ասաց, որ իրենք հիմա ավել շատ խրախուսում են արտահանողներին և բեռնափոխադրողներին նայել դեպի այլ շուկաներ, փորձել դիվերսիֆիկացնել։
«Մեր ջանքերը մեծ մասամբ դնում ենք արտաքին առևտրաշրջանառության դիվերսիֆիկացիայի վրա»,- նշեց Քերոբյանը։
Դանիելյանն ասաց, որ իր հարցին կոնկրետ պատասխան տալ։ Քերոբյանն արձագանքեց. «Բեռնափոխադրողների հետ ամենօրյա կապի մեջ ենք, դժգոհ են, բայց լուծումներ կան, այնպես չէ որ այնպիսի խնդիր է, որ անհնար է դարձրել բեռանափոխումները Վրաստանի տարածքով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան