Տաթև Արցախը՝ Ալեն Սիմոնյանի հարսի մասին. Թույլ տվեք, որպեսզի մայրը լինի իր երկու երեխաների հետ
Տևական ժամանակ անազատության մեջ անցկացրած Տաթևիկ Վիրաբյանը գրում է.
«Երբ դատարանը քննում էր իմ կալանքի հարցը Ազգային ժողովի 6 կին պատգամավորներ ներկայացրել էին երաշխավորություն։
Դատարանը մերժեց այդ երաշխավորությունները և որոշեց, որ ես, լինելով երկու անչափահաս երեխաների մայր, պետք է լինեմ բանտում։ Նույնիսկ տնային կալանքի մեր միջնորդությունը մերժեց դատարանը և ինձ երկու ամիս բանտարկված պահեցին քրեակատարողական հիմնարկում։
Այսօր Ազգային ժողովի իշխանական ՔՊ ֆրակցիայի բոլոր պատգամավորները երաշխավորություն են ներկայացրել, որպեսզի կալանքից ազատվի Ալեն Սիմոնյանի հարսը (եղբոր կինը)։
Այդ կինն էլ ինձ նման երկու անչափահաս երեխաների մայր է։ Նրան չի կարելի բանտարկված պահել։
Ես իսկապես պահանջում եմ, բավարարեք ՔՊ-ականների երաշխավորության միջնորդությունը և թույլ տվեք, որպեսզի մայրը լինի իր երկու երեխաների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Օրենքի առջև հավասար են բոլորը. ՆԳ փոխնախարարը՝ Ալեն Սիմոնյանի հարսի կալանավորման մասին
- Ալեն Սիմոնյանին ՔՊ կուսակցության ներսում շատ սիրում, հարգում են. Էմմա Պալյան
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքի որոշումը բողոքարկվել է
- «Սիներջի»-ն՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ու Հովհաննիսյանի կալանավորման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան