«Հանրային ձայնը» ապահովում է քվորում` ավագանու անդամներին մանդատից զրկելու համար
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամ ներկա է ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում ավագանու 5 անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցերն են քննարկում։
«Պարտադիր, բա ինչ համար եմ եկել»,- լրագրողներին ասաց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։
Հարցին՝ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ «Հանրային ձայն» խմբակցությունը քվորում չի ապահովելու արտահերթ նիստի կայացման համար, նա ասաց. «Կուսակցության նախագահն Արտակ Գալստյանն է, երևի ինչ որ բան շփոթել եք»։
Վ.Ավագյանն ասաց, որ ներկա են լինելու նիստին ինքն ու Վահե Եսայանը։
«Մյուսներն արդեն իրենց անձնական խնդիրներն ունեն, մենք մեր գաղափարի կողմնակիցն ենք»,- նշեց նա։
Հարցին՝ մասնակցելո՞ւ եք քվեարկությանը, պատասխանեց. «Սպասեք, կտեսնեք»։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավագանու նիստին մասնակցում է 35 անդամ, քվորում ունեն։ Սկսվեցին օրակարգային հարցերի քննարկումը։
Նշենք, որ Երևանի ավագանու նիստին քվորում ապահովելու համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան՝ ՔՊ-ն և «Հանրապետություն» խմբակցություններ ունեն միասին 32 ձայն, և եթե «Հանրային ձայնը» մյուս երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց», նման բոյկոտեին նիստը, ապա քվորում չէր լինի, նիստը չէր կայանա:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարությանն անակնկալ կերպով հայտնվեց ավագանու արտահերթ նիստին
- Երևանի ավագանու արտահերթ նիստը մեկնարկեց
- Վարդան Ղուկասյան. Հանրային ձայն ֆրակցիան քվորում չի ապահովելու արտահերթ նիստի կայացման համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին