Որոշակի փուլում ԱՊՀ հարթակում Երևանի ակտիվության նվազում իսկապես նկատվել է. ՌԴ փոխարտգործնախարար
Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարող է հետևել Մոլդովայի օրինակին և մտածել Համագործակցությունից դուրս գալու մասին։
Ըստ ռուս դիվանագետի՝ Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է ԱՊՀ-ում և Համագործակցության շահագրգիռ մասնակից է։
«Որոշակի փուլում ԱՊՀ հարթակում Երևանի ակտիվության նվազում իսկապես նկատվել է, սակայն ընդհանուր առմամբ տարվա արդյունքները կարելի է դրական համարել՝ հայկական կողմը միացել է 2023 թվականի հոկտեմբերին 13-ի Բիշքեկում կազմակերպության գագաթնաժողովի որոշումների մեծ մասին։ Հավանություն է տվել Համագործակցության կանոնադրական մարմինների նախորդ տարի ընդունված գրեթե բոլոր համատեղ հայտարարությունները»,-ասել է Ալեքսանդր Պանկինը և հավելել.
«Այս առումով մենք կազմակերպությունում որևէ «պառակտման» նշաններ չենք տեսնում, ընդհակառակը, չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, ԱՊՀ-ի ներսում փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ուղղություններով: Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների աննախադեպ ճնշումը միայն ամրապնդում է փոխըմբռնումը Համագործակցության երկրներում բազմակողմ կապերի ամրապնդման կարևորության մասին, ներառյալ՝ տնտեսական ինտեգրման խորացման»։
Ըստ ՌԴ փոխարտգործնախարարի՝ ԱՊՀ ձևաչափում գոյություն ունեցող մեխանիզմները, որոնք երկրներին հնարավորություն են տալիս ինքնուրույն որոշել կազմակերպության գործերին ներգրավվածության աստիճանը, պայմաններ են ստեղծում հետագա համագործակցության խորացման համար։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ից բացառել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը
- Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար է առանց ՀԱՊԿ-ի. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին