Վա՜յ այն ազգին, որ չունի խորհրդանիշ։ Վա՜յ այն ազգին, որ հավատարիմ չէ իր պապերուն խորհրդանիշներուն. Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի մասնակցությամբ Սուրբ Վարդանանց տոնի առթիվ մատուցվել է Սուրբ Պատարագ։
Cilicia TV-ն հայտնում է.
«Վեհափառ Հայրապետը մեր կեանքղէն ներս դիտել տուաւ ազգային խորհրդանիշներու անհրաժեշտութիւնը՝ ընդգծելով, որ անոնք ազգի մը գոյատեւման երաշխիքը եւ պատմութեան ահաւոր փոթորիկներուն դիմաց յոյս ներշնչողը։ «Վա՜յ այն ազգին, որ չունի խորհրդանիշ։ Վա՜յ այն ազգին, որ հաւատարիմ չէ իր պապերուն խորհրդանիշներուն», ըսաւ ան՝ զգուշացնելով, որ, դժբախտաբար, այսօր հայ ազգը, Հայրենիքին թէ Սփիւռքին մէջ, սկսած է կամաց-կամաց հեռանալ իր պապերուն արիւնով ու աղօթքով կերտուած խորհրդանիշներէն. «այսօր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ, մեր պատմութենէն ժառանգուած խորհրդանիշները՝ կրօնական, բարոյական, մշակութային թէ ազգային, սկսած են բովանդակութիւն եւ իմաստ փոխել՝ այլասերիչ եւ ապազգային մտածումներու ու մօտեցումներու դիմաց։ Ցաւալի է այս երեւոյթը եւ անընդունելի», յայտնեց Հայրապետը»,- ասել է կաթողիկոսը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Ա կաթողիկոսն ընդունել է պատգամավորներ Հակոբ Բագրատունին և Իշխան Սաղաթելյանին
- Արամ Ա-ն Ա մասնակցել է «Հայկական աշխարհը և տարածաշրջանային վերջին իրադարձությունները» թեմայով խորհրդաժողովին
- Արամ Ա Վեհափառ Հայրապետը 2024-ը հռչակել է «Մարդուժի պատրաստության տարի»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին