Դուք չեք կարող նման համաձայնեցված դրույթ ունենալ, անգամ եթե կլինեք Ալիևի հետ թեյ խմելուց. Արծվիկ Մինասյան
«Իսկ կարո՞ղ է մի հատ նաև հասկանաք, որ օրվա իշխանության անգործության, հանցավոր մեղսակցության պատճառն էլ կա Արցախի հայաթափման և պարտությունների հարցում»,- ԱԺ-ում ՔՊ-ի պատգամավորներին դիմեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով Դաշնակցությանն ուղղված քննադատություններին։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ նա հայտնեց, որ Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիան բացարձակապես հնարավորություն չի տալիս պետական օրենսդրությունը ոտնակոխ անելով և խախտելով խորհրդարանում մեծամասնության մասնակցությամբ անցկացնել միջազգային փաստաթուղթ։
«Դա է պատճառը, որ ՀՀ Սահմանադրությունն իր արգելող նորմով 116-րդ հոդվածի 3-րդ մասով, որտեղ ասվում է, որ միջազգային պայամանգրերը, որոնք պարունակում են Սահմանադրությանը հակասող դրույքներ, չեն կարող վավերացվել, սա անհաղթահարելի է»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ ակնարկելով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ խաղաղության պայմանագրում համաձայնեցված դրույթ կա, ըստ որի կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար։
Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության հարցին՝ Մինասյանն ասաց. «Անգամ, եթե դուք ցանկություն ունեք բարելավելու Սահմանադրությունը, իսկ թշնամի երկիրը նման պահանջ է դնում, դուք պետք է հետ կանգնեք այդ մտքից»։
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում և ասում է, որ համաձայնեցված դրույթ ունենք, այ հենց այստեղ է մեխը։ Դուք չեք կարող նման համաձայնեցված դրույթ ունենալ, անգամ եթե կլինեք Ալիևի հետ թեյ խմելուց, որը կհակասի ՀՀ մայր օրենքին»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ Սահմանադրության փոփոխության հարցը պետք է հանրաքվեով լուծվի։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞րն է ձեր գաղափարախոսությունը, բաց քամակով ցլի դեմ դուրս գա՞լը. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
- Քաղաքացուն ասում եք՝ գնա գումար ճարի, որպեսզի ապացուցես, որ դու ուղտ չես. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա