Արմեն Չարչյան. Չեմ ներելու
Հայտնի բժիշկ, վնասվածքաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը երախտիքի խոսք է հղել դժվարին և տառապալից օրերին իրեն զորավիգ եղած մարդկանց։
«Թերևս ավարտվեց 2 տարի 8 ամիս տևած մղձավանջը, որի ընթացքում ինձ մեղադրում էին ազատ խոսքի համար, կայացվեց դատավճիռ, որին չեմ ուզում անդրադառնալ ու որակել»,-նշում է նա հրապարակած տեսանյութում։
Բժիշկը շնորհակալություն է հայտնում այդ օրերին իրեն զորավիգ կանգնած մարդկանց, ընտանիքին, կնոջը, զավակներին, որոնք իրեն հավասար կրել են զրկանքներ, բայց արժանապատվորեն, բարձր գլխով։
«Երբեք չեմ մոռանա 11-ամյա դստերս արցունքները, երբ իմացավ, որ հայրը կալանավորված է։ Եվ չեմ ներելու։ Ինձ հետ դժոխքի ոլորապտույտներն անցած, արդեն ինձ հարազատ, հոգևոր եղբայր դարձած իմ փաստաբանին՝ Էրիկ Ալեքսանյանին։ Էրիկ ջան, եղբայրս, երախտապարտ եմ։ Իմ ընկերներին, համախոհներին, որոնք ինձ չլքեցին»,-ասում է նա։
Մանրամասները՝ տեսանյութը։